Արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում TRIPP նախագծի և Խաղաղության խորհրդի կանոնադրության վավերացման հարցերի քննարկման ժամանակ անդրադարձավ հայ-ադրբեջանական հարաբերությունների խնդիրներին՝ նշելով, որ չլուծված հարցերը չպետք է խոչընդոտեն խաղաղության գործընթացում առաջընթացին։ Միրզոյանի խոսքով՝ հայ-ադրբեջանական հարաբերություններում կան ինչպես դրական զարգացումներ, այնպես էլ մտահոգիչ հարցեր։ Դրանց թվում նա հիշատակեց Արևմտյան Ադրբեջան խոսույթը, որը Հայաստանի տարածքային ամբողջականության հետ անհամատեղելի համարեց, նաև պահվող անձանց ազատ արձակման հարցը։ Խաղաղությունը քայլ առ քայլ է կառուցվում, անընդհատ խութեր կլինեն ,- ասաց Միրզոյանը՝ քննադատելով այն մոտեցումը, երբ չլուծված խնդիրների պատճառով առաջարկվում է հրաժարվել նաև դրական զարգացումներից։ Նա անդրադարձավ նաև Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի հովվի դեպքին՝ հայտարարելով, որ սխալ է երկրի անվտանգության սպառնալիքը նույնացնել մոլորված հովվի հետ։ Վա՛յ այն քաղաքական ուժին, որը մտածում է, թե երկրի անվտանգության սպառնալիքը մոլորված հովիվն է ,- ասաց նախարարը։ Միրզոյանի խոսքով՝ սահմանային նման միջադեպեր կարող են տեղի ունենալ, սակայն կարևոր է, որ կողմերը խնդիրները փորձեն լուծել համագործակցության միջոցով՝ առանց նոր պատնեշներ ստեղծելու։ Հիմա ի՞նչ անենք, ասենք՝ վերջ, փակենք ամեն ինչ և նորից վերադառնանք հակամարտությա՞ն։ Սա լավ ճանապարհ չէ Հայաստանի համար ,- ասաց Արարատ Միրզոյանը։ Քննարկման ընթացքում նախարարը նաև նշեց, որ TRIPP նախագծի վերաբերյալ հանրության տեղեկացվածությունը բարձրացնելու նպատակով նախատեսվում է ամերիկյան կողմի մասնակցությամբ տեղեկատվական արշավներ իրականացնել։ Սվետլանա Պետրոսյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Վա՛յ այն քաղաքական ուժին, որը երկրի անվտանգության սպառնալիք մոլորված հովվին է համարում․ Արարատ Միրզոյան
Արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում TRIPP նախագծի և Խաղաղության խորհրդի կանոնադրության վավերացման հարցերի քննարկման ժամանակ անդրադարձավ հայ-ադրբեջանական հարաբերությունների խնդիրներին՝ նշելով, որ չլուծված հարցերը չպետք է խոչընդոտեն խաղաղության գործընթացում առաջընթացին։ Միրզոյանի խոսքով՝ հայ-ադրբեջանական հարաբերություններում կան ինչպես դրական զարգացումներ, այնպես էլ մտահոգիչ հարցեր։ Դրանց թվում նա հիշատակեց «Արևմտյան Ադրբեջան» խոսույթը, որը Հայաստանի տարածքային […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from ABC Media

Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ «Հետք»
ABC Media / 11 minutes ago

Նոր մանրամասներ՝ մոլորված ադրբեջանցի հովվի մասին. #ՈւՂԻՂ
ABC Media / 34 minutes ago
Գազը կոնֆետի տուփ չէ, որ դնես գրպանդ, Փարիզից կամ Բաքվից բերես Երևան․ Արթուր Խաչատրյան
ABC Media / 40 minutes ago
Աշխարհում պատերազմի և հակամարտության բնույթը կտրուկ փոխվել է. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
ABC Media / 45 minutes ago
Related coverage

Դեռ ճշգրտման կարիք ունի՝ ՀՀ քաղաքացիներն արդյոք TRIPP-ով նույն ընթացակարգո՞վ կանցնեն դեպի Ադրբեջան
24TV / 24News / 10 minutes ago

ԱԳՆԱ նախարար Արարատ Միրզոյանը ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Aravot / 11 minutes ago

Գերիների համար բազմաթիվ դիմումներ են եղել՝ Թրամփի, Պուտինի ու այլ նախագահների կողմից. Միրզոյան
168 Jham / 13 minutes ago

Նախկինները, ըստ Կարապետյանի, Սյունիքի շուրջ ամպեր են կուտակել, ներկա իշխանությունը՝ ցրել դրանք
Pastinfo / 13 minutes ago