Խուզարկության ընթացքում ոչինչ չի հայտնաբերվել, սակայն նրա որդուն՝ Կարեն Լազարյանին բերման են ենթարկել Երևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե։ Հայտնում է Syuniacyerkir.am -ը։ «Հոկտեմբերի 13-ին բերման էին ենթարկել ու կալանավորել նաեւ «Գորիսի պետական քոլեջ» լուծարված ՊՈԱԿ-ի հաշվապահին։ Ըստ նախնական տվյալների՝ լուծարված քոլեջում գրանցվել է դրամական մուտքերի և գանձապետական հաշիվ փոխանցված գումարների տարբերություն։ Խնդիրն այն է սակայն, որ նախաքննական այդ մարմինը համառորեն չի ուսումնասիրում հաշվապահական փաստաթղթերը, որոնցում արտացոլված են բոլոր ծախսերը, որոնց հիման վրա կարելի է ամբողջական ու սպառիչ պատկերացում կազմել ֆինանսական ծախսերի մասին։ Ասել է թե՝ քննչական մարմնի «բացահայտած» գումարը բացառապես հիմնված է մատնիչների հաղորդումների վրա՝ գլխավորությամբ Սյունիքի օրվա մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, նրա տեղակալ Նարե Ղազարյանի և ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանի։ Այսինքն՝ իրականացվում է հստակ քաղաքական պատվեր ու հաշվեհարդար։ Նախկին գլխավոր հաշվապահը ձերբակալվել ու կալանավորվել է միայն նրա համար, որ չի կարողացել Կարեն Լազարյանին արատավորող ապացույցներ հորինել, ինչպես նրանից ամիսներ շարունակ պահանջում էր Նարե Ղազարյանի ուղղորդմամբ գործող Արմինե Կոլյանը։ Ի վերջո Կարեն Լազարյանը «Սյունյաց երկրի» խմբագրի որդին է, ինչի համար էլ ամեն գնով պետք է պատժվի։ Ըստ Գորիսում շրջանառվող լուրերի՝ Սամվել Ալեքսանյանը պետք է պատասխան տա այն բաց նամակի համար, որ հղել է ՀՀ վարչապետին՝ ԱԺ ընտրությունների քարոզարշավի ընթացքում, նաև այն բանի համար, որ ամիսներ շարունակ իր գլխավորած լրատվամիջոցում տեղեկատվություններ են հրապարակվել առերևույթ հանցագործությունների մասին՝ կապված Գորիսի նորաստեղծ քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի հետ, ով Աննա Հակոբյանի հովանավորյալն է և ունի վերպետական կարգավիճակ»։ –00—ՅՄ The post Այսօր առավոտյան 2-րդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Այսօր առավոտյան 2-րդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում
24TV / 24News / 14 minutes ago

ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ «Ժողովուրդ»
24TV / 24News / 23 minutes ago

#ՀԻՄԱ. ԴԱՏԱԽԱԶԸ ՄԻՋՆՈՐԴԵԼ Է ՔՆՆԵԼ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԿԱԼԱՆՔԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ՀԱՐՑԸ. ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ
24TV / 24News / 5 hours ago

Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնով
24TV / 24News / 8 hours ago
Related coverage

«Արեւմտյան» եւ «Հարավային Ադրբեջանի» գաղափարները թուրք-ադրբեջանական օրակարգում
Azg / 8 hours ago

Անկլավների փոխանակո՞ւմ. վերլուծաբանների կարծիքներ Երեւանից եւ Բաքվից
Azg / 8 hours ago

Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության պահպանման նոր ջանքերը
Azg / 8 hours ago

Որպեսզի ոչ ոք չթաքնվի ժողովրդի անվան տակ
Azg / 8 hours ago