Ռուսթավիում անտուն շան մոտ կատաղություն է հաստատվել։ Այս մասին տեղեկատվություն է տարածում Սննդամթերքի ազգային գործակալությունը։ Սննդամթերքի ազգային գործակալության համաձայն՝ անհրաժեշտ է հայտնաբերել շան հետ շփում ունեցած անձանց։ «Սննդամթերքի ազգային գործակալությունը ծանուցում է ստացել Ռուսթավիից Թբիլիսիի կլինիկա տեղափոխված անտուն շան մասին, որը սատկել է։ Քաղաքացու պարզաբանմամբ՝ ինքը շանը գտել է հոկտեմբերի 8-ին, Ռուսթավի քաղաքի Լեոնիձեի զբոսայգում, որտեղից նույն օրը տեղափոխել է կլինիկաներից մեկը, իսկ հետո՝ մեկ այլ կլինիկա։ Միևնույն ժամանակ, սոցիալական ցանցում և լրատվամիջոցներում տեղեկատվություն էր տարածվում կորած շան մասին։ Գյուղատնտեսության պետական լաբորատորիայում անցկացված հետազոտության արդյունքում շան ախտաբանական նյութում հաստատվել է «կատաղություն» հիվանդությունը (փորձարկման արձանագրություն №10367/1)։ Սննդամթերքի ազգային գործակալությունը կոչ է անում Ռուսթավի քաղաքի բնակչությանը՝ բոլոր նրանք, ովքեր սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Ռուսթավի քաղաքի Լեոնիձեի զբոսայգում և հարակից տարածքում շփում են ունեցել սև գույնի շան հետ, որի վզի հատվածում պարան էր կապված, անհապաղ դիմեն հանրային առողջապահության համապատասխան ծառայություն կամ բժշկական հաստատություն՝ խորհրդատվության և հետագա քայլերը որոշելու նպատակով։ Գործակալության տեղեկատվությամբ՝ կատաղությամբ հիվանդ շան հետ շփում են ունեցել տասնյակ մարդիկ, այդ թվում՝ Ռուսթավիի և Թբիլիսիի կլինիկաների անձնակազմը (կլինիկաներ՝ «Զոոպլազա» – Թբիլիսի, Կոստավայի փողոց, «Վեթհաուս» – Միցկևիչի 70 և Ռուսթավի – «Վեթ Սիթի»), որոնք արդեն դիմել են բժշկական հաստատություն։ Նշված կլինիկաներում անցկացվել են ախտահանման աշխատանքներ և օրենսդրությամբ նախատեսված այլ միջոցառումներ»։ The post Ռուսթավիում անտուն շան մոտ կատաղություն է հաստատվել appeared first on AliQ Media .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ռուսթավիում անտուն շան մոտ կատաղություն է հաստատվել
Ռուսթավիում անտուն շան մոտ կատաղություն է... Շարունակել կարդալ

Comments
No comments yet — be the first to comment.
More from AliQ Media

Լարիի փոխարժեքն այսօր
AliQ Media / 15 hours ago

Մակա Բոճորիշվիլին Բաթումիում հյուրընկալել է Ուզբեկստանի ԱԳ նախարար
AliQ Media / 15 hours ago

«Հարցը դեռ ուսումնասիրվում է»․ Օմբուդսմենի աշխատակազմը՝ ընդդիմադիր կուսակցությունների արգելման հայցի մասին
AliQ Media / 15 hours ago

Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել
AliQ Media / 15 hours ago
Related coverage

Ախալքալաք-Կարծախ ճանապարհին երթևեկությունը կրկին պարալիզացված է, այս անգամ՝ քաղաքի մոտ
JNEWS / 12 hours ago

Россия готовит новые диверсии для дестабилизации Европы: ГУР
Akhaltskha.net / 14 hours ago

რუსთაველის სკვერის მშენებლობა დასასრულს უახლოვდება, თუმცა საკანალიზაციო სისტემის პრობლემა კვლავ რჩება
JNEWS / 14 hours ago

В Черном море затонуло судно, вероятно, пораженное дроном; есть погибший и пропавшие без вести
Akhaltskha.net / 14 hours ago