ՀՀ դեսպանության խորհրդական Հայկ Խեմչյանը Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայում մասնակցել է Եվրոպա-Ասիա միջտարածաշրջանային բարձր մակարդակի զբոսաշրջային համաժողովին։ Դեսպանության հաղորդագրությունը՝ ստորև․ Հոկտեմբերի 12-ին դեսպանության խորհրդական Հայկ Խեմչյանը Պոդգորիցայում մասնակցել է Եվրոպա-Ասիա միջտարածաշրջանային բարձր մակարդակի զբոսաշրջային համաժողովին, որը կազմակերպվել էր Չեռնոգորիայի զբոսաշրջության նախարարության և ՄԱԿ Զբոսաշրջության կազմակերպության համագործակցությամբ։