Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագրի վավերացման քննարկուման ժամանակ ը նդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը քննադատել է կառավարության կողմից խորհրդարան ուղարկված փաստաթղթերի որակն ու գործընթացի հաջորդականությունը։ Պատգամավորն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ աշխարհաքաղաքական նման մեծ նշանակություն ունեցող նախագծի վերաբերյալ ԱԳՄԱ նախարարության ներկայացրած եզրակացությունը կազմում է ընդամենը մեկուկես էջ, իսկ տեղեկանքը՝ երեք պարբերություն ․ «Որևէ ռիսկերի գնահատում, որևէ SWOT անալիզ չկա այդ եզրակացության մեջ։ Բացի այդ, համաձայնագրում բազմաթիվ հղումներ են արվում Բաժնետիրական համաձայնագրին ու Կանոնադրությանը, սակայն այդ փաստաթղթերը մեզ չեն տրամադրվել։ Դուք մեր վզին փաթաթում եք կարևորագույն փաստաթղթի վավերացման պարտավորություն, իսկ դետալների մասին ասում եք՝ հետո կխոսենք։ Ինչո՞ւ ամբողջական փաթեթը չի ներկայացվում խորհրդարանին» ,- հայտարարեց Հովսեփյանը ։ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հակադարձեց, որ պաշտոնական եզրակացությունները կազմվում են հաստատված պետական կաղապարներով, և դրանցում SWOT վերլուծությունների տեղ չկա։ «SWOT եք ուզո՞ւմ, եկեք հիմա միասին նստենք ու անենք SWOT անալիզ՝ ուժեղ ու թույլ կողմեր, հնարավորություններ ու սպառնալիքներ։ Բայց ե՞րբ եք տեսել միջազգային պայմանագրի պաշտոնական եզրակացության մեջ SWOT անալիզ լինի» ,- նշեց նախարարը։ Ընդդիմադիր պատգամավորը նաև հետաքրքրվեց, թե ինչու մինչև օրս ամերիկյան կողմից չկա պաշտոնական ծանուցում ներպետական ընթացակարգերն ավարտելու մասին, չնայած նշված էր հունիսի 30-ի ժամկետը։ Արեգա Հովսեփյանը բարձրացրել է նաև Սահմանադրական դատարանի հարցը ։ Հղում անելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետին՝ նա շեշտեց, որ կառավարությունն իրավասու էր նախաստորագրված Խաղաղության պայմանագիրը ևս ուղարկել ՍԴ՝ դրա համապատասխանությունը ստուգելու համար․ Անդրադառնալով Բաժնետիրական համաձայնագրի և Կանոնադրության բացակայությանը՝ Միրզոյանը պարզաբանեց, որ հենց այս շրջանակային համաձայնագիրն է սահմանում քաղաքական ու իրավական առանցքը, և հետագայում ընդունվելիք որևէ կանոնադրություն կամ փաստաթուղթ չի կարող դուրս գալ դրա սահմաններից կամ հակասել Հայաստանի ինքնիշխանությանը։ Նախարարը նաև հավելել է, որ անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների նախագծերն արդեն հանրայնացված են e-draft հարթակում։ Իսկ Խաղաղության պայմանագիրը նախապես Սահմանադրական դատարան ուղարկելու ընդդիմադիր պատգամավորի առաջարկին Միրզոյանն դրական արձագանքեց։ «Երբ Խաղաղության համաձայնագիրը ստորագրենք, մենք ըստ օրենքի պարտավոր ենք այն ուղարկել ՍԴ։ Դուք ասում եք՝ մինչև ստորագրելն էլ կարող եք ուղարկել նախաստորագրված տեքստը, Սահմանադրությունը նման հնարավորություն տալիս է։ Իմ պատասխանը գիտե՞ք որն է․ կարող է և արժի՛, չեմ բացառում, ոչ մի խնդիր չեմ տեսնում այդտեղ» ,- ասաց ԱԳՄԱ նախարարը։ Մանրամասները՝ տեսանյութում։ Անի Թամրազյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Մեր վզին փաթաթում եք վավերացման պարտավորություն․ Արեգա Հովսեփյանը՝ ԹՐԻՓՓ-ի համաձայնագրի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագրի վավերացման քննարկուման ժամանակ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը քննադատել է կառավարության կողմից խորհրդարան ուղարկված փաստաթղթերի որակն ու գործընթացի հաջորդականությունը։ Պատգամավորն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ աշխարհաքաղաքական նման մեծ նշանակություն ունեցող նախագծի վերաբերյալ ԱԳՄԱ նախարարության …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Կկարողանա՞ Փաշինյանը համոզել Քոչարյանի և Կարապետյանի ընդդիմությանը.կողմերն արձագանքում են վարչապետին
Factor.am / 58 minutes ago

Արմավիրի մարզպետը դատի տվեց Իոաննիսյանին՝ վստահ լինելով, որ իրավացի է․ նա չի էլ տեսել այդ ՀՅԴ-ականին
Factor.am / 1 hour ago

ՌԴ-ն գազը չի անջատի, բայց թանկացումը հավանական է. ՀՀ-ն կնվազեցնի ֆինանսական վնասը. Ներսես Կոպալյան
Factor.am / 1 hour ago

Ո՞նց է ՀԸ-ն ՌԴ-ի հետ նոր ատոմակայան կառուցելու, եթե էներգետիկան մեր դեմ որպես զենք է կիրառում
Factor.am / 1 hour ago
Related coverage

#ՀԻՄԱ. ԴԱՏԱԽԱԶԸ ՄԻՋՆՈՐԴԵԼ Է ՔՆՆԵԼ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԿԱԼԱՆՔԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ՀԱՐՑԸ. ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ
24TV / 24News / 18 minutes ago

Ադրբեջանցուն կվերադարձնեն. Փաշինյանը պատրաստ է գնալ արտահերթ ընտրությունների
Alpha News / 44 minutes ago

Ռուսաստանը պատրաստ է հակամարտությունից ելք փնտրել, սակայն չի հրաժարվի իր նպատակներից. Պուտին
168 Jham / 1 hour ago

Փաշինյանը քաղաքական սուբյեկտ չէ, այլ օբյեկտ
Noyan Tapan TV / 2 hours ago