Հայաստանի իշխանությունների վարքագիծը խոսում է նրանց վախի և թուլության մասին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը՝ անդրադառնալով Ստեփանավանում ՏԻՄ ընտրություններից մի քանի օր առաջ «Ուժեղ Հայաստան»-ի 14 ներկայացուցիչների, այդ թվում՝ քաղաքապետի թեկնածուի ձերբակալմանը։ Նա նախ հավաստիացրեց, որ չի տեսել Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած՝ ընտրակաշառք բաժանելու դրվագով տեսանյութը, նաև հավելեց՝ խախտվել է անմեղության կանխավարկածը։ «Ընտրություններից մի քանի օր առաջ14 հոգու մեր ամենակազմակերպչական թիմի անդամներին, վստահված անձանց… Այս աստիճանի ներգրավվածությունն աշխատանքն իրավապահ մարմինների ես չեմ նկատել։ Բացարձակ մեկ մարդու իշխանություն է։ Ոչ մի դատախազ կամ քննիչ կամ ԱԱԾ թող գլուխ չգովի, թե կարող է բան որոշել։ Մեկ հոգու հետ քննարկվում է, և այդ մեկ հոգին ինքն է»«- ասաց պատգամավորեը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարութւյանը, որ ընտրախախտումների դեպքում քաղաքացիները կարող են անձամբ իրեն դիմել։ Ինչ վերաբերում է մարդկանց՝ քաղաքական հայացքների պատճառով աշխատանքից ազատումներին, Ղազինյանը շեշտեց՝ պարզից պարզ է, որ իշխանությունները միշտ էլ կարողանալու են հեռացումների պատճառաբանություն գտնել։ «Մեր իրավապահ մարմինները բառի բուն իմաստով պատանդ են էս անձին ձեռքին»,- ասաց նա։ The post Մեր իրավապահ մարմինները պատանդ են Փաշինյանի ձեռքին. Դավիթ Ղազինյան appeared first on Ազգ .