ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը որոշել է Ջրային կոմիտեն վերանվանել Հողի և ջրի կոմիտեի, իսկ Պետական գույքի կառավարման կոմիտեն` Պետական ակտիվների կառավարման կոմիտե։ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններն այսօր քննարկվեցին ՀՀ ԱԺ պետական–իրավական հարցերի մշտական հանձնաժողովում։ՀՀ ՏԿԵ փոխնախարար Առնակ Ավետիսյանը տեղեկացրեց, որ Հողի և ջրի կոմիտեն դուրս է բերվելու իրենց նախարարությունից և գործելու է կառավարության ենթակայության տակ։ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը հիշեցրեց, որ դեռ 8 տարի առաջ նախկին իշխանությունները ցանկանում էին նման ռեֆորմ անել, հետևաբար գործող իշխանությունը նոր հեծանիվ չի հորինել։«Ասենք` ինչի՞ համար էր պետք 8 տարի, որ նորից ընտրվեր հին տարբերակը»,– հետաքրքրվեց Ղազինյանը։Ավետիսյանը վստահեցրեց, որ հին համակարգին վերադարձ չկա, նախագծում նոր լիազորությունների ու գործառությունների կենտրոնացում է լինելու նոր ստեղծվող կառույցում։Փոխնախարարի պարզաբանումը չբավարարեց ընդդիմադիր պատգամավորին. նա պնդեց, որ այս ընթացքում արդյունավետության ոչ մի գնահատում չի իրականացվել, և ընդամենը հին մեխանիզմն է նորից դրվել շրջանառության մեջ։«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն էլ հետաքրքրվեց, թե արդյոք օրենսդրական այս փոփոխությունները չեն բերելու պետական կառավարման համակարգի ուռճացման` իր հետևանքներով, ո՞վ է մշակելու ռազմավարությունը` կառավարությո՞ւնը, թե՞ նախարարությունները, արդյոք չի՞ առաջանա բյուրոկրատիայի խնդիր։ՏԿԵ փոխնախարարը վստահեցրեց, որ պետական ապարատի մեծացում չի նախատեսվում. ընդամենը լինելու է պետական մի հատվածից տեղափոխում մեկ այլ հատված։Նա հավաստիացրեց նաև, որ կառուցվածքային այս փոփոխությունները կթուլացնեն բյուրոկրատիան, քանի որ կոմիտեների հետ նախարարության հաղորդակցության մի օղակ կպակասի, որն էլ դրական կանդրադառնա պրոցեսների ավելի հեշտ իրականացմանը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՀՀ պետական համակարգի ուռճացո՞ւմ. ընդդիմադիրները խնդիր են տեսնում նոր կոմիտեների հարցում
ՀՀ ՏԿԵ փոխնախարարը հավաստիացրեց, թե կառուցվածքային փոփոխությունները կթուլացնեն բյուրոկրատիան, քանի որ կոմիտեների հետ նախարարության հաղորդակցության մի օղակ կպակասի, որն էլ դրական կանդրադառնա պրոցեսների ավելի հեշտ իրականացմանը։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Սպիտակի երկրաշարժն ապացուցել է Հայկական ԱԷԿ-ի հուսալիությունը. Զախարովա
Sputnik Armenia / 22 minutes ago

Раздувается госаппарат Армении? Оппозиционеры усматривают проблему в новых комитетах
Sputnik Armenia / 23 minutes ago

ՌԴ-ն Աստանայից պարզաբանումներ է սպասում մուտքի էլեկտրոնային թույլտվության կարգի վերաբերյալ
Sputnik Armenia / 26 minutes ago

Путин лично изучит предложения Уиткоффа по Украине – Песков
Sputnik Armenia / 35 minutes ago
Related coverage

ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
Factor.am / 14 minutes ago

Զիջումների ցանկն էնքան շատ ա… Էդ ո՞ր PR-շիկն ա խորհուրդ տվել, որ ասեք՝ զիջումներ չեք արել
24TV / 24News / 15 minutes ago

#ՀԻՄԱ. ԱԺ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՇՄ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏ
24TV / 24News / 15 minutes ago

Դուք չգիտեք խաղաղության գինը, համն ու հոտը․ ՔՊ-ականը՝ ընդդիմությանը
Aravot / 18 minutes ago