Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չի հերքում Տավուշում ադրբեջանցի հովիվի հայտնվելու մասին տեղեկությունները: «Իրենց կողմից էլ կարող են մոլորվել, մեր կողմից էլ: Նման բաներից խուսափել հնարավոր չէ: Վայ էն քաղաքական ուժին, ով մտածում է, որ իր անվտանգության սպառնալիքը մոլորված հովիվն է», - այսօր Ազգային ժողովում հայտարարեց Միրզոյանը: Այսօր ավելի վաղ «5-րդ ալիքն» էր գրել, թե ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը, նրան հայտնաբերել են, և նա այժմ Բերդ քաղաքի ռազմական ոստիկանությունում...