Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինյան պալատում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հետ։ Հանդիպմանը ներկա է նաև ՌԴ նախագահի՝ օտարերկրյա պետությունների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։ Դոնալդ Թրամփի մյուս ներկայացուցիչը՝ Ջարեդ Քուշները, չի կարողացել ժամանել Սանկտ Պետերբուրգ հիվանդության պատճառով Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում Պուտինը Ուիթկոֆին հայտնել է , որ ԱՄՆ քաղաքացի Սթեֆան Հաբարդն ազատ է արձակվել և գտնվում է Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում։ Ուիթկոֆը շնորհակալություն է հայտնել Պուտինին 74-ամյա Հաբարդին ազատ արձակելու համար։ Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Պուտինի հետ քննարկել է Ռուսաստանում դատապարտված ամերիկացու ճակատագիրը։ ԱՄՆ Պետքարտուղարությունն էլ Հաբարդին ճանաչել էր որպես անօրինական կերպով կալանքի տակ պահվող անձ։ «Պարզապես հետևեք իրադարձությունների զարգացմանը։ Ես չեմ ցանկանում մանրամասների մեջ մտնել, բայց Հաբարդի գործով զբաղվում են արդեն երկար ժամանակ՝ դեռևս իմ իշխանության գալուց շատ առաջ։ Մի քանի օրից հիշեք այս հարցի մասին, լա՞վ»,- ասել էր Թրամփը։ 2024 թվականին Մոսկվայի քաղաքային դատարանը Հաբարդին դատապարտել էր 6 տարի 10 ամիս ժամկետով ազատազրկման՝ Ուկրաինայի կողմից ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Միչիգան նահանգում ծնված Հաբարդը մեղավոր էր ճանաչվել որպես վարձկան զինված հակամարտությանը մասնակցելու մասին հոդվածով։ Ռուսաստանի քննչական մարմինների վարկածի համաձայն՝ Հաբարդը 2014 թվականից բնակվել է Ուկրաինայում՝ այդ երկրի քաղաքացու հետ։ Նա պայմանագիր է կնքել Իզյում քաղաքի տարածքային պաշտպանության գումարտակի հետ, որի համաձայն՝ պետք է դրամական վարձատրություն ստանար։ Ռուսական կողմի պնդմամբ՝ ԱՄՆ քաղաքացին մասնակցել է ռազմական գործողություններին մինչև 2022 թվականի ապրիլը, երբ ձերբակալվել է ռուս զինվորականների կողմից։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի Պուտինն օրվա առաջին կեսին կընդունի Ուիթկոֆին․ հանդիպման գլխավոր թեման ուկրաինական կարգավորումն է
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ընթանում է Պուտին-Ուիթկոֆ հանդիպումը․ ՌԴ նախագահը հայտնել է Ուկրաինայի կողմից կռված ամերիկացու ազատ արձակման մասին

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Կկարողանա՞ Փաշինյանը համոզել Քոչարյանի և Կարապետյանի ընդդիմությանը.կողմերն արձագանքում են վարչապետին
Factor.am / 5 hours ago

Արմավիրի մարզպետը դատի տվեց Իոաննիսյանին՝ վստահ լինելով, որ իրավացի է․ նա չի էլ տեսել այդ ՀՅԴ-ականին
Factor.am / 5 hours ago

ՌԴ-ն գազը չի անջատի, բայց թանկացումը հավանական է. ՀՀ-ն կնվազեցնի ֆինանսական վնասը. Ներսես Կոպալյան
Factor.am / 6 hours ago

Ո՞նց է ՀԸ-ն ՌԴ-ի հետ նոր ատոմակայան կառուցելու, եթե էներգետիկան մեր դեմ որպես զենք է կիրառում
Factor.am / 6 hours ago
Related coverage

Դատարանը քննում է Քոչարյանների կալանքը երկարաձգելու հարցը. ՈՒՂԻՂ
Aravot / 41 minutes ago

Քննիչը պահանջում է երկարացնել Ռոբերտ եւ Սեդրակ Քոչարյանների կալանքի ժամկետը #ուղիղ
Pastinfo / 1 hour ago

Ե՞րբ կստորագրվի «Խաղաղության պայմանագիրը». #ՈւՂԻՂ
ABC Media / 3 hours ago

16։00 ԼՈՒՐԵՐ
Armenian Business News (ABNews) / 3 hours ago