Հայկական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ ադրբեջանցի հովիվ է հատել հայ-ադրբեջանական սահմանը։ Նա հայտնաբերվել ու տեղափոխվել է Բերդ քաղաքի ռազմական ոստիկանություն: Ըստ նախնական տեղեկությունների՝ ադրբեջանցի հովիվը Հայաստան է մտել Տավուշի անտառային տարածքներից։ 24News-ի տեղեկացմամբ՝ Բերդ համայնքի իրազեկ աղբյուրները հայտնել են, որ ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել, այլ սպիտակ դրոշով միտումնավոր եկել է Հայաստանին հանձնվելու համար Ըստ Բերդ համայնքում տարածված լուրերի՝ ադրբեջանցին ունի հոգեբանական խնդիրներ, նրան այժմ տեղափոխում են Երևան: The post Մամուլ. ադրբեջանցի հովիվը սպիտակ դրոշով անցել է Հայաստանի սահմանը appeared first on Ermeni haber ajansı .