Փոխադարձ առավելությունները որևէ փաստաթղթում նկարագրվա՞ծ են նույնքան մանրամասն, որքան անխոչընդոտ ռեժիմը։ Այս մասին ԱԺ-ում «TRIPP» նախագծի քննարկման ժամանակ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին հարց է ուղղել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ խնդրելով հնարավորինս կոնկրետ պատասխաններ տալ իր բարձրացրած հարցերին։ Պատգամավորը հետաքրքրվել է, թե որտեղ է մանրամասն նկարագրված Հայաստանի և մյուս կողմերի համար նախատեսված փոխադարձ առավելությունների բովանդակությունը։ «TRIPP-ն, ըստ էության, միայն Հայաստանի տարածքով անցնող՝ շուրջ 42 կմ ճանապարհը չէ՞։ Այն ներառո՞ւմ է Երասխով անցնող ճանապարհները, թե՞ ոչ։ Եթե այո, ապա Երասխով անցնող ճանապարհների վրա նույն ռեժի՞մն է գործելու՝ TRIPP-ի շրջանակում նկարագրված նույն պայմաններով, այդ թվում՝ front office-ի և back office-ի մասով»,- հարցրել է Վարդանյանը։ Պատգամավորն անդրադարձել է նաև ծրագրի շրջանակում նախատեսվող ենթակառուցվածքների տեղակայմանը և դրանց զբաղեցրած տարածքի չափերին։ «Մենք խոսում ենք «TRIPP»-ի շրջանակում երկաթուղու, ճանապարհի, գազամուղի, նավթամուղի և էլեկտրահաղորդակցության ենթակառուցվածքների մասին։ Այս ամենը մեկ վայրո՞ւմ է տեղակայվելու, թե՞ տարածվելու է ամբողջ Սյունիքով կամ այլ տարածքներով։ Եթե երկարությունը գիտենք, ապա որքա՞ն է լինելու լայնությունը։ Կարո՞ղ ենք հասկանալ՝ ինչ տարածքի մասին է խոսքը», — Քրիստինե Վարդանյանը։ The post Որտե՞ղ են TRIPP-ի փոխադարձ առավելությունները․ Քրիստինե Վարդանյանը՝ Միրզոյանին appeared first on Alphanews .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Որտե՞ղ են TRIPP-ի փոխադարձ առավելությունները․ Քրիստինե Վարդանյանը՝ Միրզոյանին

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Ռոբերտ Քոչարյանի գործով որոշումը կհրապարակվի 17:30-ին
Alpha News / 39 minutes ago

Պուտինն ու Զելենսկի համաձայնության կգա՞ն.Եկող տարի հնարավոր է Փաշինյանը ստորագրի ցանկալի փաստաթուղթը
Alpha News / 4 hours ago

Դատարանը քննում է հայր և որդի Քոչարյանների նկատմամբ ապօրինի կալանքը երկարաձգելու միջնորդությունը
Alpha News / 5 hours ago

Ադրբեջանցուն կվերադարձնեն. Փաշինյանը պատրաստ է գնալ արտահերթ ընտրությունների
Alpha News / 7 hours ago
Related coverage

Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք նիստում
ABC Media / 28 minutes ago

Թուրքիան փորձում է նոր դեր ստանձնել տարածաշրջանային անվտանգության հարցերում․ Զաքարյան
24TV / 24News / 30 minutes ago

ՀԱՊԿ երկրների ղեկավարները նոյեմբերի 11-ին կարող են որոշում կայացնել Հայաստանի անդամակցության հարցի վերաբերյալ
Aysor.am / 30 minutes ago

Ուկրաինայում Starlink կապի արագությունը վերականգնվել է. Թրամփ | azatutyun.am
Infocom / 44 minutes ago