Եվրոպական դատարանի վճիռներով եւ որոշումներով սահմանված արդարացի փոխհատուցման վճարման նպատակով անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման եւ համապատասխան վճարումների իրականացման կարգ կսահմանվի։ Գործադիր մարմնի վաղվա նիստում ներկայացված նախագծով առաջարկվում է ոչ միայն կարգավորել արդարացի փոխհատուցման վճարման կազմակերպման եւ իրականացման հստակ ընթացակարգը, այլ նաեւ այն փաստաթղթերի սպառիչ ցանկը, որոնք անհրաժեշտ են դիմումատուի, նրա ներկայացուցչի կամ իրավահաջորդի կողմից արդարացի փոխհատուցումը ստանալու համար։ Նախագծով նաեւ սահմանվում են Եվրոպական դատարանի վճիռների կամ որոշումների ուժի մեջ մտնելուց հետո վճարման գործընթացի կազմակերպման եւ իրականացման շրջանակներում կատարվող գործողությունների հաջորդականությունը, ինչպես նաեւ Վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի, ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության եւ այլ ներգրավված ստորաբաժանումների լիազորությունները։ Նախագիծը Կառավարության նիստում ներկայացնելու է Վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը։ Ըստ հիմնավորման՝ արդարացի փոխհատուցումը ստանալու համար դիմումատուները պետք է ներկայացնեն անհրաժեշտ փաստաթղթեր, որը գործնականում ուղեկցվում է որոշակի խնդիրներով, նրանց կողմից անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են ոչ ամբողջական կամ այնպիսի ժամկետում, որը Վարչապետի աշխատակազմին հնարավորություն չի տալիս սահմանված ժամկետում ապահովելու արդարացի փոխհատուցման գումարի վճարումը: Դեռ ավելին՝ Հայաստանի օրենսդրությամբ բացակայում է արդարացի փոխհատուցման վճարման գործընթացի իրավական կարգավորումը: Ներկայումս նշված գործընթացը մանրամասն կարգավորված չէ, ինչի հետեւանքով գործնականում առաջանում են փաստաթղթերի ներկայացման, վճարման կազմակերպման, պետական մարմինների միջեւ գործառույթների բաշխման եւ Նախարարների կոմիտեի հետ հաղորդակցության հետ կապված հարցեր։ Ակնկալվում է, որ նախագծի ընդունումը կնպաստի այդ հարաբերությունների հստակեցմանը, վճարումների ժամանակին եւ արդյունավետ իրականացմանը, ինչպես նաեւ Եվրոպական դատարանի վճիռներից բխող պարտավորությունների պատշաճ կատարմանը։ Նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի կողմից:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՄԻԵԴ վճիռների փոխհատուցման համար կարգ կսահմանվի
ՄԻԵԴ վճիռների փոխհատուցման համար կարգ կսահմանվի

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

Խերսոնի ուղղությամբ հոկտեմբերի 27-ից հրադադար կհաստատվի
A1plus / 25 minutes ago

Օրացույց․ 23-ը հոկտեմբերի․ Քոչարյան․ «ինչքան ընդդիմությունը միտինգ անի, այնքան ավելի լկտի է լինելու Ադրբեջանը» (տեսանյութ)
A1plus / 26 minutes ago

Կարևորվել է Հայաստանի և GEF-ի գործընկերությունը
A1plus / 49 minutes ago

Հրաժեշտ մտավորականին․ հարազատներն ու գործընկերները հիշում են նրան (տեսանյութ)
A1plus / 1 hour ago
Related coverage

Ուղեղների արտահոսք Թուրքիայից. 1-ին տեղում Գերմանիան է
168 Jham / 8 minutes ago

Կառավարության պարտքը սպասարկելու համար կպահանջվի մի քանի միլիարդ դոլար
168 Jham / 18 minutes ago

Ռուսաստանը վաճառում է ոսկու պաշարները՝ պատերազմի ծախսերը փակելու համար
Noyan Tapan TV / 20 minutes ago

Մարդկանց որս էին կազմակերպել․ Զելենսկին՝ Բուչայում տեղի ունեցածի մասին
Noyan Tapan TV / 20 minutes ago