Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) պատմության լավագույն ռմբարկու Լեբրոն Ջեյմսը նորամուտն է նշել «Ֆիլադելֆիա Սիկսերսի» կազմում: NBA-ի կանոնավոր առաջնության խաղում «Ֆիլադելֆիան» հյուրընկալվելիս 106:100 հաշվով հաղթել է «Նյու Յորք Նիքսին»: Լեբրոն Ջեյմսը վաստակել է 14 միավոր, գրանցել 9 ռեբաունդ և 7 ասիստ: 41-ամյա ամերիկացի բասկետբոլիստը 24-րդ մրցաշրջանն է անցկացնում NBA-ում: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Թայրիզ Մաքսին, որը «Ֆիլադելֆիայի» կազմում վաստակել է 28 միավոր: Հիշեցնենք, որ Լեբրոն Ջեյմսն անցած մրցաշրջանի վերջում «Լոս Անջելես Լեյքերսից» է տեղափոխվել «Ֆիլադելֆիա Սիկսերս»: Նախորդ մրցաշրջանում լեգենդար բասկետբոլիստն անցկացրել է 59 հանդիպում, միջին արդյունավետությունը կազմել է 21 միավոր, 5,9 ռեբաունդ ու 7,2 ասիստ։ Ջեյմսը NBA-ում նորամուտը նշել է 2003 թվականի հոկտեմբերին։ Նախկինում նա խաղացել է նաև «Մայամի Հիթում» ու «Քլիվլենդ Կավալիերսում»։ Ամերիկացին NBA-ի քառակի չեմպիոն է ու 4 անգամ ճանաչվել է լիգայի ամենաարժեքավոր բասկետբոլիստ (MVP)։ Դավիթ Եղիազարյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
NBA. Լեբրոն Ջեյմսը նորամուտն է նշել «Ֆիլադելֆիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Հակասո՞ւմ են Փաշինյանն ու Միրզոյանը միմյանց․ ԹՐԻՓՓ-ն ու «փոխադարձ առավելություններով» անցումը
Factor.am / 20 minutes ago

Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին
Factor.am / 22 minutes ago

ԵՏՀ նախարարը՝ Հայաստանի ներկայացրած բողոքի մասին // Հանրապետության որոշ հատվածներում ձյուն է տեղացել․ ԼՈՒՐԵՐ
Factor.am / 31 minutes ago

Երևանի հյուրանոցներից մեկում օտարերկրացիներին ստիպել են համակարգչային հափշտակություններ կատարել․ մեկ անձ կալանավորվել է
Factor.am / 40 minutes ago
Related coverage

«Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայում առաջին միավորների հետևից է. Երևան է գալիս «ԱԶ Ալկմարը»
168 Jham / 12 minutes ago

«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքները
Shant News / 33 minutes ago

Մխիթարյանը մեզ համար առանցքային դեր ունի. Կիվու
Shant News / 1 hour ago

Մխիթարյանը հանճարեղ փոխանցում կատարեց․ Աուգուստո
Shant News / 1 hour ago