Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը ժամանել է Ռուսաստան և հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ․ գրում է ՏԱՍՍ-ը։ Ներկայացնում ենք ՌԴ նախագահի հայտարարությունները՝ կետերով Պուտինը շնորհակալություն է հայտնել Թրամփին Ուկրաինայի կարգավորման հարցի նկատմամբ ուշադրության համար։ Ռուսաստանի նախագահը նշել է, որ իրենց վերջին զրույցի ընթացքում Թրամփն ընդգծել է Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու անհրաժեշտությունը՝ մարդկային կորուստները կանխելու համար։ Ռուսաստանի նախագահը հետաքրքրություն է հայտնել Միացյալ Նահանգների հետ տնտեսական համագործակցությունը վերականգնելու հարցում։ Դիզելային վառելիքի վերաբերյալ որոշումից հետո համաշխարհային շուկաներում գները նվազել են 5-6%-ով։ Ռուսաստանը կարող է մեծ քանակությամբ պարարտանյութ մատակարարել ամերիկյան շուկա։ Հետաքրքրված եմ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի գնահատականներով, և Ռուսաստանը պատրաստ է օգնել հակամարտության կարգավորմանը։ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցչի հայտարարությունները՝ կետերով․ Ուիթքոֆը հույս ունի, որ Պուտինը կքննարկի Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը, որի ժամանակ կարող են քննարկվել տեխնիկական հարցեր։ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգներն ունեն տնտեսական հարաբերությունները զարգացնելու հեռանկարներ՝ Ուկրաինայում հակամարտության ավարտից հետո։ Ուիթքոֆը հայտնել է, որ իր հետ բերել է փաստաթղթեր, որոնք ուրվագծում են ուկրաինական կարգավորման հարցի մոտեցումները։ Ուիթքոֆը, Թրամփի անունից, շնորհակալություն է հայտնել Պուտինին դիզելային գործարքի վերաբերյալ որոշման համար։ Ուկրաինական հակամարտությունում հրադադարի հասնելու հիմքեր (նախադրյալներ) կան։