Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 21-ի նիստում քննարկվել է Ծառայությունների առևտրի և ներդրումների մասին Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը: Այս մասին հաղորդում են ԱԺ լրատվական ծառայությունից։ Ծառայությունների առևտրի և ներդրումների մասին Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև համաձայնագիրը ստորագրվել է 2026 թվականի փետրվարի 5-ին Աբու Դաբիում։ Նպատակն է ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև ծառայությունների առևտրի և ներդրումների գործընթացի ազատականացումը։ Համաձայնագիրը նախատեսում է փոխադարձաբար վերացնել առկա խոչընդոտները, բարձրացնել տնտեսական արդյունավետությունը և ստեղծել բարենպաստ պայմաններ։ Այն կնպաստի տնտեսական համագործակցության խորացմանը, փոխշահավետ արդյունքների ապահովմանը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների ակտիվացմանն ու նոր շուկաների բացահայտմանը։ Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Համաձայնագրով սահմանված ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության կարգավորումները լրացուցիչ խթան կհանդիսանան նոր գործարար նախաձեռնությունների համար։ Համաձայնագրի մանրամասները ներկայացնելիս նախարարն ընդգծել է, որ փաստաթղթի շուրջ տևական բանակցություններ են ընթացել: Գևորգ Պապոյանը պարզաբանումներ է ներկայացրել համաձայնագրով նախատեսվող կարգավորումների վերաբերյալ, ինչպես նաև քննարկել արտահանման և ներմուծման ոլորտներում առկա խնդիրներն ու առևտրաշրջանառության դյուրացման հնարավորությունները։ Ամփոփիչ ելույթում Էկոնոմիկայի նախարարը շնորհակալություն է հայտնել բովանդակալից քննարկման համար և արձագանքել պատգամավորների բարձրացրած մտահոգություններին ու դիտարկումներին։ Նախագիծը ստացել է դրական եզրակացություն,- ասված է հաղորդագրության մեջ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հայաստան-ԱՄԷ ծառայությունների առևտրի և ներդրումների համաձայնագիրը ստացել է դրական եզրակացություն
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 21-ի նիստում քննարկվել է վերոնշյալ համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը:

Comments
No comments yet — be the first to comment.
More from Hetq

Սպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով
Hetq / 1 hour ago

Արմավիրում ավագանու ընտրություններին մասնակցում է միայն ՔՊ-ն․ ի՞նչ ունեցվածք ունեն թեկնածուները
Hetq / 2 hours ago

Ryanair-ի ղեկավարը զգուշացնում է 2027 թվականին ավիատոմսերի ռեկորդային թանկացման մասին
Hetq / 3 hours ago

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի դեսպանին
Hetq / 3 hours ago
Related coverage

Պարոն Միրզոյան, խաղաղություն չի հաստատվել, բայց Ադբեջանին անխոչընդոտ ճանապարհ եք զիջում
Aravot / 19 minutes ago

Ենթադրենք՝ ԹՐԻՓՓ-ը գործում է, բայց «խաղաղության պայմանագիրը» չկա, ի՞նչ ենք անելու․ Արեգա Հովսեփյան
Aravot / 20 minutes ago

Միրզոյանը հույս է հայտնե՝ հայ-ռուսական աշխատանքային խումբը կգտնի երկաթուղու խնդիրների լուծումները
Shant News / 24 minutes ago

Азербайджан не требует изменения Конституции Армении, но ставит предусловие — Мирзоян
Sputnik Armenia / 44 minutes ago