Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 21-ի նիստում քննարկվել է Ծառայությունների առևտրի և ներդրումների մասին Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը: Այս մասին հաղորդում են ԱԺ լրատվական ծառայությունից։ Ծառայությունների առևտրի և ներդրումների մասին Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև համաձայնագիրը ստորագրվել է 2026 թվականի փետրվարի 5-ին Աբու Դաբիում։ Նպատակն է ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև ծառայությունների առևտրի և ներդրումների գործընթացի ազատականացումը։ Համաձայնագիրը նախատեսում է փոխադարձաբար վերացնել առկա խոչընդոտները, բարձրացնել տնտեսական արդյունավետությունը և ստեղծել բարենպաստ պայմաններ։ Այն կնպաստի տնտեսական համագործակցության խորացմանը, փոխշահավետ արդյունքների ապահովմանը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների ակտիվացմանն ու նոր շուկաների բացահայտմանը։ Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Համաձայնագրով սահմանված ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության կարգավորումները լրացուցիչ խթան կհանդիսանան նոր գործարար նախաձեռնությունների համար։ Համաձայնագրի մանրամասները ներկայացնելիս նախարարն ընդգծել է, որ փաստաթղթի շուրջ տևական բանակցություններ են ընթացել: Գևորգ Պապոյանը պարզաբանումներ է ներկայացրել համաձայնագրով նախատեսվող կարգավորումների վերաբերյալ, ինչպես նաև քննարկել արտահանման և ներմուծման ոլորտներում առկա խնդիրներն ու առևտրաշրջանառության դյուրացման հնարավորությունները։ Ամփոփիչ ելույթում Էկոնոմիկայի նախարարը շնորհակալություն է հայտնել բովանդակալից քննարկման համար և արձագանքել պատգամավորների բարձրացրած մտահոգություններին ու դիտարկումներին։ Նախագիծը ստացել է դրական եզրակացություն,- ասված է հաղորդագրության մեջ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հայաստան-ԱՄԷ ծառայությունների առևտրի և ներդրումների համաձայնագիրը ստացել է դրական եզրակացություն
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 21-ի նիստում քննարկվել է վերոնշյալ համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը:

Comments
No comments yet — be the first to comment.
More from Hetq

Պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
Hetq / 7 hours ago

Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
Hetq / 8 hours ago

Հրազդանում՝ ՔՊ-ն ու ՀՅԴ-ն․ ինչ գույք ու եկամուտներ ունեն ավագանու թեկնածուները
Hetq / 9 hours ago

Ինչի՞ վրա են ծախսվում համայնքներում թափառող շների ստերջացման համար հատկացված միլիոնները #shorts
Hetq / 9 hours ago
Related coverage

Մոսկվայում կորոշեն Երևանի ճակատագիրը. ՀԱՊԿ-ը մերժո՞ւմ է Փաշինյանին
Alpha News / 1 hour ago

Սա հոգեբանական կտտանք է և շանտաժ․ Տիգրան Քոչարյանը՝ ընդդիմադիրների կալանքների մասին
Alpha News / 8 hours ago

Львова-Белова поможет детям из Алешек с получением медпомощи и жилья
Sputnik Armenia / 9 hours ago

"Аканатес": В Арташате священнослужитель публично поддержал кандидата на пост главы общины от партии "Гражданский договор"
ArmInfo / 10 hours ago