ՀԱՏԻՍ Հայոց լեզւի եւ Կրօնի դասագրքերի թանկացումը , ուշացած մատակարարումը եւ դրանց շուրջ ծաւալւած մեղադրանքները բացայայտում են ոչ միայն կազմակերպչական խնդիրներ , այլեւ իրանահայ դպրոցական կրթութեան առջեւ ծառացած աւելի խոր մարտահրաւէրներ։ « ԱԼԻՔ »- ի դաշտային ուսումնասիրութիւնը՝ գրավաճառներից , ծնողներից եւ ուսուցիչներից մինչեւ հրատարակչական ոլորտի ու պատասխանատու կառոյցների ներկայացուցիչներ , ի յայտ է բերում հակասութիւններ , որոնց հետեւանքները , ի վերջոյ , կրելու են աշակերտները ։ Իրանահայ ընտանիքի համար հայերէնը սոսկ եւս մէկ առարկայ չէ դպրոցական դասացուցակում։ Դա լեզու է , որով փոխանցւում է ընտանիքի յիշողութիւնը , ձեւաւորւում է պատկանել ի ութեան զգացումը եւ սերնդից սերունդ շարունակւում է մի համայնքի մշակութային կեանքը։ Հայերէն սովորող երեխան միայն տառեր ու բառեր չի իւրացնում ․ նա սովորում է կարդալ իր ժողովրդի պատմութիւնը , ճանաչել նրա գրականութիւնն ու մշակոյթը եւ սեփական ձայնն ունենալ այդ մշակոյթի տարածքում ։ Բայց ի՞նչ է տեղի ունենում , երբ այդ լեզուն սովորելու համար անհրաժեշտ դասագիրքը ժամանակին չի հասնում աշակերտին , իսկ դրա ձեռքբերումը ընտանիքի համար լրացուցիչ ու երբեմն ծանր ծախս է դառնում։ Եւ ի՞նչ ուղերձ է ստանում երեխան , երբ մի կողմից նրան յորդորում են սովորել մայրենին , իսկ միւս կողմից՝ այդ ուսուցման կազմակերպումը վերածւում է ուշացումների , հակասական տեղեկութիւնների ու փոխադարձ մեղադրանքների շղթայի ։ Հայոց լեզւի եւ Կրօնի դասագրքերի այս տարւայ մատակարարման ու գների շուրջ ծաւալւած դժգոհութիւնները միայն գրքերի գնի հարցով չեն սահմանափակւում։ « ԱԼԻՔ »- ի իրականացրած դաշտային ուսումնասիրութիւնը , որի ընթացքում զրուցել ենք գրավաճառների , ծնողների , աշակերտների , ուսուցիչների եւ հրատարակչական ոլորտի ներկայացուցիչների հետ , ցոյց է տալիս , որ խնդիրը միաժամանակ ե՛ւ տնտեսական է , ե՛ւ կազմակերպչական ու կր թ ական ոլորտին կապւող յատկանիշերով ։ Իսկ երբ այս երեք խնդիրները միաժամանակ են յայտնւում , ամենախոցելին մնում է աշակերտը ։ Դասագրքերի գ ն երը , եւ յստակութ եան բացը Դասագրքերի թանկացման մասին խօսակցութիւնը պէտք է սկսել աւելի լայն պատկերից։ Իրանում տպագրական նիւթերի ու գրքերի գները ենթակայ են շուկայական տատանումների։ Թղթի արժէքի բարձրացումը, տպագրական ծախսերի աճն ու տնտեսական անկայունութիւնը գրքի ինքնարժէքի հաշւարկը դարձնում են բարդ խնդիր։ Մեր զրուցակից գրավաճառների խօսքով՝ գրքի ինքնարժէքը կայուն ու երկարաժամկէտ ցուցանիշ չէ, եւ գները կարող են փոխւել կարճ ժամանակամիջոցում։ Սակայն այստեղ մի կարեւոր տարբերութիւն կայ։ Իրանի պետական դպրոցների դասագրքերի համար սահմանւում են համապատասխան ուսումնական տարւայ գներ, իսկ Հայոց լեզւի ու Կրօնի դասագրքերը պետական նմանատիպ գնային համակարգից դուրս են։ Դրանք չեն ստանում պետական համապատասխան սուբսիդաւորում, հետեւաբար, աւելի անմիջականօրէն են կրում տպագրական ծախսերի տատանումների ազդեցութիւնը։ Իրանի պետական դպրոցների դասագրքերի գներ ն ըստ օղակների Իրանի 1405–1406 ուսումնական տարւայ պետական դասագրքերի հրապարակւած գնացուցակն ինքնին որոշ պատկերացում է տալիս դպրոցական կրթութեան շրջանակում գրքերի համար նախատեսւած գումարների մասին։ Տասնմէկերորդ դասարանի աշակերտների համար սահմանւած գումարները կազմում են 567 հազարից 683 հազար թուման, իսկ տասներկուերորդ դասարանի երեք ուղղութիւնների համար նշւած գները 422 հազարից 459 հազար թումանի միջակայքում են։ Այս թւերը Հայոց լեզւի եւ Կրօնի դասագրքերի գների հետ ուղղակիօրէն համեմատել չի կարելի․ տարբեր են գրքերի քանակը, բովանդակութիւնը, հրատարակման պայմաններն ու ֆինանսաւորման համակարգերը։ Սակայն դրանք օգնում են հասկանալ, որ պետական դպրոցական համակարգում դասագրքերի գինը սահմանւում է որոշակի կարգով, մինչդեռ հայերէնով կրթութեան համար անհրաժեշտ գրքերի պարագայում նմանատիպ ընկալման բացակայութիւնը լրացուցիչ բեռ է ստեղծում։ Մեր զրուցակիցների մտահոգութիւնը միայն այն չէ, որ գնաճ կայ: Խնդիրն այն է, որ ընտանիքը յաճախ չի հասցնում նախօրօք տեսնել՝ որքան գումար է անհրաժեշտ լինելու, երբ կը հասնեն գրքերը, կամ արդեօք վճարած գումարով՝ ուշ տեղ հասած գիրքը ժամանակին կը ծառայի իր նպատակին։ Դ ասագիրքը ՝ PDF- ով Դասագրքերի թանկացման շուրջ քննարկումներում որպէս այլընտրանք առաջարկւել էր դրանց էլեկտրոնային տարբերակների՝ PDF ֆայլերի տրամադրումը։ Առաջին հայեացքից սա կարող է թւալ պարզ լուծում․ գիրքը հասանելի դարձնել առցանց, իսկ ցանկացողներին հնարաւորութիւն տալ տպագրելու այն։ Սակայն գրավաճառների եւ տպագրական ոլորտի հետ կապ ունեցող մեր զրուցակիցները խնդիրը մի փոքր այլ կերպ են տեսնում։ Նրանց գնահատմամբ՝ ամբողջական դասագիրքը թղթի վրայ տպագրելու ծախսը կարող է զգալի լինել՝ կախւած էջերի քանակից, թղթի որակից, գունաւոր էջերից եւ կազմից։ Հետեւաբար, էլեկտրոնային տարբերակի առկայութիւնն ինքնին չի նշանակում, որ ընտանիքի ծախսը նւազելու է։ Աւելին՝ ոլորտի հարցւողները նշում են, որ թղթի գինը նախորդ տարւայ համեմատ կտրուկ աճ է արձանագրել, եւ մեր զրուցակիցներից մէկի ներկայացմամբ որոշ դէպքերում այն նախորդ տարւայ համեմատ հինգ անգամ բարձրացել է: Այս պայմաններում PDF տարբերակը կարող է օգտակար լինել որպէս հասանելիութեան միջոց, բայց չի վերացնում ո՛չ տպագրական ծախսը, ո՛չ էլ գրքի որակի հարցը։ Միաժամանակ այն կարող է հնարաւորութիւն տալ ընտանիքներին՝ առանց տպագիր օրինակի ձեռքբերման անմիջապէս օգտւելու դասագրքի բովանդակութիւնից։ Ծնող ների ի դժգոհութիւնը՝ գն եր ի ՞ ց , թէ՞ անորոշութիւնից Ծնողների հետ զրոյցները բացայայտում են մօտեցումների տարբերութիւն։ Մի մասը դասագրքերի գները համարում է չափազանց բարձր, միւսները դրանք դիտարկում են երկրում գրքերի ընդհանուր թանկացման համատեքստում։ Կան նաեւ ծնողներ, որոնք դժգոհ են ոչ միայն գնից, այլեւ գրքերի անհրաժեշտութեան, բովանդակութեան եւ առօրեայ ուսումնական գործընթացում դրանց կիրառութեան հարցերից։ Սոցիալական ցանցերում եւ հաղորդակցական յաւելւածների խմբերում ծաւալւած քննարկումներում երբեմն հանդիպում են նաեւ հայերէնի ուսուցման կարեւորութիւնը նսեմացնող մեկնաբանութիւններ։ Որոշ հայ ծնողներ իրենց դժգոհութիւնն արտայայտում են պարսկերէնով՝ կասկածի տակ դնելով մայրենիի դասաւանդման նշանակութիւնը կամ այն համարելով երեխայի ուսումնական բեռի ոչ այնքան կարեւոր բաղադրիչ։ Սակայն նման մեկնաբանութիւնները չեն կարող ամբողջ համայնքի դիրքորոշման արտայայտութիւն համարւել։ Դրանք, այնուամենայնիւ, մատնանշում են մտահոգիչ իրողութիւն․ երբ դասագրքի ձեռքբերումը, մատակարարումը եւ ուսուցման կազմակերպումը վերածւում են շարունակական վէճի, դժգոհութիւնը կարող է դուրս գալ զուտ տնտեսական հարցի սահմաններից եւ ուղղւել նաեւ բուն առարկայի դէմ։ Միաժամանակ հանդիպեցինք ծնողների, որոնք չեն միացել դասագրքերի դէմ ծաւալւած արշաւին եւ փորձել են հակադարձել դրա որոշ պնդումներին։ Նրանց համար մայրենիի ուսուցման արժէքը կասկածի տակ դնելու հիմք չէ ոչ գրքի թանկացումը, ոչ էլ մատակարարման հետ կապւած կազմակերպչական ձախողումը։ Մեր զրուցակից ծնողներից մէկը բերեց նաեւ իր ծանօթի օրինակը․ համալսարանական աւարտաճառի շուրջ հարիւր էջանոց տպագրութեան համար, ըստ նրա, պահանջւել է մօտ երկու միլիոն թուման։ Այս օրինակը չի կարող ինքնին որոշել դասագրքի արդար գինը, բայց ցոյց է տալիս, թէ որքան մեծ կարող են լինել տպագրական ծախսերը երկրում, եւ որքան տարբեր՝ մարդկանց պատկերացումները գրքի իրական արժէքի մասին։ Խնդիրն այն է, որ այս տարաձայնութիւնների պայմաններում ընտանիքներն ստիպւած են ոչ միայն հոգալ ծախսերը, այլեւ ինքնուրոյն որոշել՝ ում տեղեկութիւնն է վստահելի, որքա՞ն արժէ գիրքը եւ արդեօք պէ՞տք է սպասել, թէ՞ այն ձեռք բերել առկայ գնով։ Գրքերի համատարած թանկացումը՝ երկրում Մեր զրուցակից ծնողներից մէկը, ընդունելով հանդերձ, որ դասագրքերի գները բարձր են, խնդիրը դիտարկում է գրքի շուկայում տիրող ընդհանուր թանկացումների համատեքստում։ Նա ամէն ամիս իր դպրոցական դստեր համար գիրք է գնում եւ, հետեւաբար, քաջատեղեակ է գրքի ներկայիս գներին։ Նրա խօսքով՝ այսօր նոյնիսկ էժանագին թղթով տպագրւած վիպակի համար պէտք է վճարել 600–700 հազար թուման։ Այդ պատճառով էլ, նրա կարծիքով, գրքի գինն առաջին հայեացքից չափազանց բարձր կարող է թւալ յատկապէս նրանց, ովքեր վաղուց գիրք չեն գնել կամ սովոր չեն հետեւել գրքի շուկայում տեղի ունեցող գնային փոփոխութիւններին։ Չորսուկէս միլիոն անոց « դասը » Ծնողների դժգոհութեան ամենացայտուն դրսեւորումներից մէկը դասագրքերի ձեռքբերման շուրջ ստեղծւած անհաւասար վիճակն է։ Մեր զրուցակից ծնողներից մէկը պատմեց, որ իններորդ դասարանում սովորող դստեր դասագրքերի համար վճարել է շուրջ չորսուկէս միլիոն թուման։ Նրա խօսքով՝ ուսուցիչների յորդորները, երկարատեւ անորոշութիւնը եւ այն տպաւորութիւնը, թէ գրքերը ժամանակին ստանալու այլ հնարաւորութիւն չի լինելու, իրեն մղել են դրանք ձեռք բերելու «որոշւած» գնով։ Սակայն հետագայում, ըստ նոյն զրուցակցի, յայտնի է դարձել, որ դասագրքերը աշակերտներին կարող են տրամադրւել մէկուկէս միլիոն թումանի կամ դրանից ցածր գումարի դիմաց։ Այս երկու գումարների տարբերութիւնը, եթէ խօսքը նոյն կազմի դասագրքերի մասին է, չափազանց մեծ է՝ անտեսելու համար։ Ծնողը, որն առաջնորդւել է ուսումնական գործընթացը չընդհատելու մտահոգութեամբ, կարող է յայտնւել այնպիսի իրավիճակում, երբ իր շտապողականութիւնը վերածւում է ֆինանսական կորուստի։ «Մի կողմից ասում էին՝ ինչ էլ լինի, պէտք է գնէք, եւ մեզ նմանները գրախանութներից թանկ գնով ձեռք բերեցին։ Միւս կողմից՝ նրանց, ովքեր դէմ էին այդ յորդորներին, գրքերը տրամադրւում են անհամեմատ ցածր գնով»,- դժգոհում է ծնողը։ Նրա համար սա միայն գումարի տարբերութիւն չէ։ Սա նաեւ պատասխանատու կառոյցների հանդէպ վստահութեան հարց է։ Երբ ծնողը չի ստանում յստակ տեղեկութիւն՝ ինչու է գինը փոխւում, ինչու է մատակարարումը ուշանում եւ ինչպէս է հնարաւոր նոյն գրքերի համար այդքան տարբեր գումարներ պահանջւել, անորոշութիւնը վերածւում է արդարացի դժգոհութեան։ Ո՞վ է պատասխանատու այն ընտանիքների առաջ, որոնք որոշումներ են կայացրել՝ հիմնւելով ստացած յորդորների եւ տեղեկութիւնների վրայ։ Ուսուցիչը՝ ժամանակացոյցի եւ իրականութեան միջեւ Դասագրքերի ուշացումը չի սահմանափակւում ընտանիքների ֆինանսական խնդիրներով։ Այն անմիջականօրէն անդրադառնում է նաեւ ուսումնական գործընթացին։ Ուսուցիչները, որոնց հետ զրուցել ենք, մտահոգւած են ստեղծւած իրավիճակով։ Ուսումնական ծրագիրն ունի իր ժամանակացոյցը, դասաւանդողը պարտաւոր է անցնել նախատեսւած նիւթը, իսկ աշակերտը՝ իւրացնել այն։ Սակայն երբ անհրաժեշտ դասագիրքը ժամանակին հասանելի չէ, ուսուցչի աշխատանքը բարդանում է, իսկ դասի բնականոն ընթացքը խաթարւում։ Խնդիրն աւելի խորն է, քան թւում է առաջին հայեացքից։ Հայերէնի ուսուցման պարագայում դասագիրքը միայն տեղեկութիւնների հաւաքածու չէ․ այն նաեւ լեզւական միջավայրի, ընթերցանութեան սովորութեան եւ մշակութային կապի ձեւաւորման գործիք է։ Երբ երեխան տեսնում է, որ մայրենիի դասը կարելի է յետաձգել, դասագիրքը՝ ուշ ստանալ, իսկ առարկայի շուրջ խնդիրներն անվերջ քննարկել, վտանգ կայ, որ այդ առարկան աստիճանաբար կը մղւի ուսումնական առօրեայի լուսանցք։ Սա չի նշանակում, թէ դասագրքի ուշացումը ինքնաբերաբար նման հետեւանք է ունենալու, բայց կրթական պատասխանատուները պարտաւոր են հաշւի առնել նաեւ այդ վտանգը։ Եւ երբ Մշակոյթի շաբաթը համայնքում արդէն մեկնարկել է, իսկ հայկական մշակոյթի պահպանման մասին խօսակցութիւնները հնչում են ամէնուր, մայրենիի դասագրքերի բացակայութիւնը դառնում է առանձնապէս խորհրդանշական հակասութիւն։ Մշակոյթը միայն տօնակատարութիւններով ու յուշարձաններով չի պահպանւում: Այն շարունակւում է նաեւ ամէնօրեայ ընթերցանութեամբ եւ լեզւի ուսուցմամբ։ «ԱԼԻՔ»-ին ուղղւած մեղադրանքները Դասագրքերի ուշացման ու թանկացման շուրջ ծաւալւած քննարկումներում շրջանառւել են նաեւ «ԱԼԻՔ»-ին հասցէագրւած մեղադրանքներ։ Դրանցից մէկի համաձայն՝ թերթն է գրքերի թանկացման պատճառը, միւսի՝ դասագրքերի ուշացման համար պատասխանատու է «ԱԼԻՔ»-ը, քանի որ իբր պատւէրը ժամանակին չի կատարել կամ չի ցանկացել իրականացնել։ Այս պնդումները ճշտելու նպատակով դիմել ենք «ԱԼԻՔ»-ին։ «ԱԼԻՔ»-ի առաջադրած հարցադրումներից մէկն այն է, որ, եթէ տպարանը պէտք է տպագրի պատւիրւածից աւելի մեծ քանակութեամբ, ո՞վ է ստանձնելու չիրացւած գրքերի ֆինանսական պատասխանատւութիւնը, յատկապէս այն դէպքում, երբ բովանդակային փոփոխութիւնների հետեւանքով դրանք կարող են անպիտան դառնալ յաջորդ տարւայ համար։ Սրանք հարցեր են, որոնք պահանջում են յստակ պատասխաններ։ Տպագրական աշխատանքը չի կարող հիմնւել ենթադրութիւնների, չձեւակերպւած պայմանաւորւածութիւնների կամ յ ետադարձ պահանջների վրայ։ Նոյնպէս չի կարելի որեւէ կողմի պատասխանատւութիւնը որոշել միայն սոցիալական ցանցերի խմբերում շրջանառւող պնդումների հիման վրայ։ Այսուհանդերձ, «ԱԼԻՔ»-ի ներկայացրած տեղեկութիւնները հիմնարկի դիրքորոշումն են եւ պէտք է համադրւեն պատւէրների, հաշւարկների, նամակագրութեան ու վճարումների փաստաթղթերի հետ։ Կրթական խորհրդի պատասխանատւութիւնը Այս պատմութեան առանցքային կողմերից մէկը Կրթական խորհուրդն է, որի հրապարակումները եւ դրանց վերաբերեալ հասարակութեան արձագանգները եղել են մեր ուսումնասիրութեան ուշադրութեան կենտրոնում։ Դասագրքերի մատակարարման կազմակերպումը, գների մասին նախապէս յստակ տեղեկութիւն տրամադրելը, ծնողներին եւ դպրոցներին համապատասխան ժամկէտներում իրազեկելը կրթական գործընթացի կազմակերպման կարեւոր բաղադրիչներն են։ Երբ այս հարցերում բացեր են առաջանում, դրանց հետեւանքները տարածւում են ամբողջ համակարգի վրայ։ Մեր ունեցած տեղեկութիւններով Կրթական խորհուրդը պատրաստւում էր նոր յայտարարութիւն անել։ Սակայն, երբ ծնողներն արդէն ձեռք են բերել գրքերը, ուսուցիչները փորձում են լրացնել դասաւանդման բացերը, իսկ հաղորդակցական խմբերում տարածւում են իրար հակասող տեղեկութիւններ, ուշացած պարզաբանումը չի կարող լիովին փոխարինել ժամանակին եւ ամբողջական իրազեկմանը։ Այս պայմաններում խնդիրը միայն այն չէ, թէ ով ինչ է ասել կամ ում անունն է շրջանառւել ծնողական խմբերում։ Աւելի կարեւոր է պարզել՝ ինչպէ՞ս է կազմակերպւել դասագրքերի տպագրութիւնն ու մատակարարումը, ե՞րբ են որոշւել գները, ո՞ր կողմն է պատասխանատու եղել իւրաքանչիւր փուլի համար, եւ ինչո՞ւ այդ տեղեկութիւնները ժամանակին չեն հասել ընտանիքներին։ Առանց այս հարցերի պատասխանների ցանկացած կողմի հասցէին ուղղւած մեղադրանքը կարող է դառնալ ընդհանուր աղմուկի հերթական մաս: Դասագրքի գնի հետեւում՝ հայկական դպրոցի ծախսերը Դասագրքերի թանկացումը նաեւ պէտք է դիտարկել իրանահայ դպրոցների առջեւ ծառացած ընդհանուր ֆինանսական դժւարութիւնների համատեքստում։ Հայոց դպրոցների պահպանումը միայն դասաւանդման կազմակերպում չէ։ Այն պահանջում է տարածքների պահպանում, աշխատակիցների վարձատրութիւն, ուսումնական նիւթերի ձեռքբերում եւ այլ ընթացիկ ծախսերի հոգացում։ Դպրոցների ֆինանսական բեռը թեթեւ չէ նաեւ աշակերտների թւի նւազման եւ դասարանների կազմակերպման դժւարութիւնների պայմաններում։ Երբ աշակերտների փոքր թւի պատճառով դասարանների ձեւաւորումը բարդանում է, իսկ ուսումնական ծախսերը շարունակում են աճել, դասագրքերի թանկացումը դառնում է ընդհանուր խնդրի եւս մէկ բաղադրիչ։ Հարց է առաջանում՝ հնարաւո՞ր չէր արդեօք այս տարւայ դասագրքերի ֆինանսաւորման խնդիրը լուծել աւելի վաղ կամ այն ներառել ընտանիքների ծախսերը թեթեւացնելու նպատակով մշակւող միջոցառումների շրջանակում։ Կարելի՞ էր խուսափել այնպիսի իրավիճակից, երբ ուսումնական տարւայ սկզբին ընտանիքը միաժամանակ բախւում է ե՛ւ դասագրքերի բարձր գներին, ե՛ւ դրանց մատակարարման անորոշութեանը։ Խնդիրը գրքի գինը չէ միայն Անհրաժեշտ է չմոռանալ, որ դասագրքերի շուրջ դժգոհութիւնը չպէտք է վերածւի մայրենիի ուսուցման արժէքի դէմ պայքարի։ Ընտանիքի ֆինանսական մտահոգութիւնը հասկանալի է, գրքի գնի արդարութեան մասին հարցադրումը եւս օրինաչափ, իսկ պատասխանատու կառոյցներից հաշւետւութիւն պահանջելը՝ անհրաժեշտ։ Բայց այս ամէնի ենթատեքստում առաջ մղւեց հայերէնի ուսուցման կարեւորութիւնը կասկածի տակ դնող միտում նաեւ։ Եւ եթէ դասագրքի գինը դարձել է համայնքային վէճի առարկայ, ապա պէտք է վերջապէս պարզել ոչ միայն, թէ որքան արժէ այդ գիրքը, այլեւ՝ ինչո՞ւ դրա ձեռքբերումը դարձաւ այսքան անորոշ ու հակասական գործընթաց։ Որովհետեւ այս պատմութեան իրական գինը միայն թումաններով չի չափւում։ Այն չափւում է նաեւ կորցրած ժամանակով, խաթարւած վստահութեամբ եւ այն հնարաւորութեամբ, որ երեխան կարող է մայրենին սովորելու իր ճանապարհին առաջին հերթին հանդիպել ոչ թէ գրքի բովանդակութեանը, այլ դրա շուրջ ստեղծւած խնդիրներին։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՄԱՅՐԵՆԻԻ ԳԻՆԸ․ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՇՈՒՐՋ ԾԱՒԱԼՒԱԾ ՎԷՃԻ ՀԵՏՔԵՐՈՎ
ՀԱՏԻՍ Հայոց լեզւի եւ Կրօնի դասագրքերի թանկացումը, ուշացած մատակարարումը եւ դրանց շուրջ ծաւալւած մեղադրանքները բացայայտում են ոչ միայն կազմակերպչական խնդիրներ, այլեւ իրանահայ դպրոցական կրթութեան առջեւ ծառացած աւելի խոր մարտահրաւէրներ։ «ԱԼԻՔ»-ի դաշտային ուսումնասիրութիւնը՝ գրավաճառներից, ծնողներից եւ ուսուցիչներից մինչեւ հրատարակչական ոլորտի ու պատասխանատու կառոյցների ներկայացուցիչներ, ի յայտ է բերում հակասութիւններ, որոնց հետեւանքները, ի վերջոյ, կրելու են …
Comments
No comments yet — be the first to comment.
More from Alik
Related coverage
No related coverage from other sources yet.