azatutyun.am Ռուսական զորքերը գիշերը հարվածել են ուկրաինական քաղաքներին։ Կիևում բազմահարկ շենքը մասամբ ավերվել էր։ Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել երկու մարդու դի, հայտնում է «Ազատության» ռուսական ծառայությունը: Խարկովի մարզի Կորոտիչ գյուղում անօդաչու թռչող սարքերը հարվածել են մասնավոր տանը։ Բնակիչները՝ 81-ամյա կին և 83-ամյա տղամարդ, զոհվել են։ Տասնմեկ մարդ վիրավորվել է, այդ թվում՝ երկու ամսական տղա և ութ տարեկան աղջիկ։ Խարկովի մարզային պետական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը հայտնել է , որ նրանց բժշկական օգնություն է ցուցաբերվել։ Ընդհանուր առմամբ, տասնմեկ բնակելի շենք է վնասվել։ Պոլտավայի մարզի Կրեմենչուկ քաղաքում Միխայլո Օստրոգրադսկու անվան համալսարանի տարածքում ռուսական օդային հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել ակադեմիական շենքի հինգերորդ հարկում: Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության նախնական տվյալներով՝ վիրավորվել է երեք մարդ, այդ թվում՝ 16-ամյա մի տղա, որը հոսպիտալացվել է: Պոլտավայում հրետակոծությունը հրդեհներ է առաջացրել վարչական շենքում և պահեստում։ Զապորոժիեի մարզային պետական վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովը հայտնել է , որ Զապորոժիեի և Զապորոժիեի շրջանի վրա ռուսական հարձակումների հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս վեցը՝ վիրավորվել։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում The post Ռուսաստանը հարվածել է Կիևին ու Խարկովին, կա 5 զոհ, 11 վիրավոր | azatutyun.am appeared first on Infocom .