azatutyun.am ՆԱՏՕ-ն Սև ծովում լրացուցիչ պարեկային ինքնաթիռներ, անօդաչու թռչող սարքեր և ռադարային համակարգեր կտեղակայի, հայտնում է Reuters-ը՝ հավելելով, որ որոշումը կայացվել է առևտրային նավերի վրա մի շարք հարձակումներից հետո: Հյուսիսատլանտյան դաշինքը նաև տարածաշրջանում կտեղակայի հետախուական ծառայությունների սպաների և մասնագետների խմբեր՝ պայթուցիկների դատաբժշկական վերլուծություն անցկացնելու համար։ Գործակալությունը հիշեցնում է, որ վերջին 10 օրվա ընթացքում Ռումինիայի և Բուլղարիայի ափերի մոտ հարձակման է ենթարկվել առնվազն յոթ առևտրային նավ, որոնցից մի քանիսը խորտակվել են։ Առնվազն 23 նավաստի անհետ կորած կամ զոհված է համարվում։ ՆԱՏՕ-ն հարձակումների համար որևէ կոնկրետ երկրի պատասխանատու չի համարել։ Ռազմական վերլուծաբանները կարծում են, որ հարձակումները գրեթե անկասկած իրականացվել են Ռուսաստանի կողմից։ Մոսկվան չի ստանձնել այս նավերի վրա հարվածների պատասխանատվությունը։ Հոկտեմբերի կեսերին Ռումինիայի ջրերում մեկ օրում երկու տանկեր հրդեհվեց անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով։ Դրանից հետո Ռումինիայի նախագահ Նիկուսոր Դանը հայտարարեց, որ խոսել է Բուլղարիայի նախագահ Իլիանա Յոտովայի հետ։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում The post Մի շարք հարձակումներից հետո ՆԱՏՕ-ն լրացուցիչ ինքնաթիռներ և անօդաչուներ կտեղակայի Սև ծովում | azatutyun.am appeared first on Infocom .