news.am Մենք հիմա խոսում ենք ենթադրությունների մասին։ Այս մասին հոկտեմբերի 21-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով Հայաստանի վերաբերյալ ԵԱՏՄ զեկույցին։ Նրա խոսքով՝ զեկույցը 50%-ով ուռճացված է, իսկ մնացած մասի թվերը հայկական կողմն ավելի վաղ արդեն ներկայացրել էր։ Նա հայտնել է, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը, Կենտրոնական բանկն ու Ֆինանսների նախարարությունն աշխատանքային խումբ են ձևավորել և ուսումնասիրություն իրականացրել՝ գնահատելով ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու ազդեցությունը։ Պապոյանը պարզաբանել է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում տնտեսության համար բացասական ազդեցությունը մեծ չի լինի և գնահատվում է -0,61%։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում The post ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանի տնտեսության համար բացասական ազդեցությունը փոքր կլինի․ Պապոյան | news.am appeared first on Infocom .