factor.am Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն նախատեսում է հոկտեմբերի 21-ին հանդիպել արհմիությունների ներկայացուցիչների հետ՝ անվտանգության հարցերը քննարկելու համար։ Նա նաև խոստացել է բողոքի ցույցերի ընթացքում ապահովել ոստիկանության «զանգվածային» ներկայություն, գրում է Le Monde-ը ։ Այս քայլերը հաջորդում են վերջին շաբաթվա անկարգություններին, որոնց հետևանքով սահմանվել են մասնակի պարետային ժամեր, մի շարք անձինք ձերբակալվել են։ Եվրագոտու՝ մեծությամբ երկրորդ տնտեսությունը հանգստյան օրերին ցնցվել էր վերջին տարիների ամենալուրջ անկարգությունների պատճառով։ Այս իրադարձությունները տեղի են ունենում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի իրավահաջորդի ընտրություններից ընդամենը վեց ամիս առաջ։ Լըկորնյուն կհանդիպի հինգ արհմիությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու «ցույցեր անցկացնելու հիմնարար ազատությունն ապահովելու ուղիներն ու միջոցները»։ Կազմակերպություններին ուղարկված նամակում նշվում է, որ որոշ անձինք փորձում են խափանել բողոքի ցույցերը՝ դիմելով «անընդունելի գործողությունների»։ Կյանքի թանկացման դեմ ուղղված նոր բողոքի ցույցեր նախատեսվում են շաբաթ օրը։ Դրանք կազմակերպում են «Դեղին բաճկոններ» շարժումը և ավագ դպրոցի աշակերտները։ Արհմիությունները ևս մեկ բողոքի ցույց են հայտարարել նոյեմբերի 5-ին։ Դպրոցականների ներկայացուցիչներն այս հանդիպմանը հրավիրված չեն։ Տեղի ունեցած բախումների, խանութների թալանի և հրկիզված հանրային շենքերի պատկերները մի շարք երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Չինաստանի և Գերմանիայի իշխանություններին դրդել են Ֆրանսիայում գտնվող իրենց քաղաքացիների համար ճանապարհորդական նախազգուշացումներ հրապարակել։ Խորհրդարանում զայրացած պատգամավորների առջև հանդես գալով՝ Լըկորնյուն ընդունել է, որ անվտանգության ապահովմանն ուղղված գործողությունները բավարար արդյունավետ չեն եղել, և խոստացել է ավելի խիստ միջոցներ ձեռնարկել բողոքի ցույցերի նոր ալիքից առաջ։ «Հաջորդ շաբաթ ոստիկանական ուժերի տեղակայումը զանգվածային կլինի»,- ասել է նա։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում The post Ֆրանսիայի վարչապետը կհանդիպի արհմիությունների հետ՝ քննարկելու անվտանգության հարցերը․ նոր բողոքի ցույցեր են սպասվում | factor.am appeared first on Infocom .