factor.am Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն նախատեսում է հոկտեմբերի 21-ին հանդիպել արհմիությունների ներկայացուցիչների հետ՝ անվտանգության հարցերը քննարկելու համար։ Նա նաև խոստացել է բողոքի ցույցերի ընթացքում ապահովել ոստիկանության «զանգվածային» ներկայություն, գրում է Le Monde-ը ։ Այս քայլերը հաջորդում են վերջին շաբաթվա անկարգություններին, որոնց հետևանքով սահմանվել են մասնակի պարետային ժամեր, մի շարք անձինք ձերբակալվել են։ Եվրագոտու՝ մեծությամբ երկրորդ տնտեսությունը հանգստյան օրերին ցնցվել էր վերջին տարիների ամենալուրջ անկարգությունների պատճառով։ Այս իրադարձությունները տեղի են ունենում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի իրավահաջորդի ընտրություններից ընդամենը վեց ամիս առաջ։ Լըկորնյուն կհանդիպի հինգ արհմիությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու «ցույցեր անցկացնելու հիմնարար ազատությունն ապահովելու ուղիներն ու միջոցները»։ Կազմակերպություններին ուղարկված նամակում նշվում է, որ որոշ անձինք փորձում են խափանել բողոքի ցույցերը՝ դիմելով «անընդունելի գործողությունների»։ Կյանքի թանկացման դեմ ուղղված նոր բողոքի ցույցեր նախատեսվում են շաբաթ օրը։ Դրանք կազմակերպում են «Դեղին բաճկոններ» շարժումը և ավագ դպրոցի աշակերտները։ Արհմիությունները ևս մեկ բողոքի ցույց են հայտարարել նոյեմբերի 5-ին։ Դպրոցականների ներկայացուցիչներն այս հանդիպմանը հրավիրված չեն։ Տեղի ունեցած բախումների, խանութների թալանի և հրկիզված հանրային շենքերի պատկերները մի շարք երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Չինաստանի և Գերմանիայի իշխանություններին դրդել են Ֆրանսիայում գտնվող իրենց քաղաքացիների համար ճանապարհորդական նախազգուշացումներ հրապարակել։ Խորհրդարանում զայրացած պատգամավորների առջև հանդես գալով՝ Լըկորնյուն ընդունել է, որ անվտանգության ապահովմանն ուղղված գործողությունները բավարար արդյունավետ չեն եղել, և խոստացել է ավելի խիստ միջոցներ ձեռնարկել բողոքի ցույցերի նոր ալիքից առաջ։ «Հաջորդ շաբաթ ոստիկանական ուժերի տեղակայումը զանգվածային կլինի»,- ասել է նա։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում The post Ֆրանսիայի վարչապետը կհանդիպի արհմիությունների հետ՝ քննարկելու անվտանգության հարցերը․ նոր բողոքի ցույցեր են սպասվում | factor.am appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ֆրանսիայի վարչապետը կհանդիպի արհմիությունների հետ՝ քննարկելու անվտանգության հարցերը․ նոր բողոքի ցույցեր են սպասվում | factor.am
factor.am Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն նախատեսում է հոկտեմբերի 21-ին հանդիպել արհմիությունների ներկայացուցիչների հետ՝ անվտանգության հարցերը քննարկելու համար։ Նա նաև խոստացել է բողոքի ցույցերի ընթացքում ապահովել ոստիկանության «զանգվածային» ներկայություն, գրում է Le Monde-ը։ Այս քայլերը հաջորդում են վերջին շաբաթվա անկարգություններին, որոնց հետևանքով սահմանվել են մասնակի պարետային ժամեր, մի շարք անձինք ձերբակալվել են։ Եվրագոտու՝ մեծությամբ երկրորդ տնտեսությունը […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Սուրեն Պապիկյանն այցելել է Չեխիայում ՀՀ դեսպանություն
Infocom / 6 hours ago

Վաղը Ուիթքոֆից մանրամասն զեկույց կստանանք՝ Ռուսաստանի հետ բանակցությունների վերաբերյալ․ Զելենսկի | tert.am
Infocom / 6 hours ago

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի | armenpress.am
Infocom / 7 hours ago

Դատարանը հերքել է Սեդրակ Քոչարյանի առնչությունը իրեն մեղսագրվող դրվագներից 7-ից 5-ով․ Կոչուբաև
Infocom / 7 hours ago
Related coverage

ՈւՂԻՂ․ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
ArmLur / Zhoghovurd / 2 hours ago

«Ղարս» մասնաճյուղի «Անի» էլեկտրացանցի նախկին տնօրենին մեղսագրվում է ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն
1in.am / 5 hours ago

Եթե ԱՄՆ-ն հարվածեց Իրանին, ԹՐԻՓՓ-ի ճակատագիրը կդառնա անորոշ. փորձագետ
24TV / 24News / 6 hours ago

Մասիսի քաղաքապետի քպ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
Azg / 7 hours ago