news.am Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի (ՌՕՈւ) «Mirage 2000D» կործանիչը վթարի է ենթարկվել Մյորթ և Մոզել դեպարտամենտի Ռոժևիլ բնակավայրի շրջանում. առնվազն մեկ մարդ զոհվել է։ Այս մասին հոկտեմբերի 20-ին հայտնել է «Le Monde» պարբերականը։ «Ֆրանսիայի ռազմաօդային և տիեզերական ուժերի տվյալներով՝ երեքշաբթի, սեպտեմբերի 20-ին, <…> Նանսի-Օշե 133-րդ ավիաբազայի «Mirage 2000D» ինքնաթիռը վթարի է ենթարկվել առաջադրանքից վերադառնալիս»,— ասվում է հրապարակման մեջ։ Դեպքի վայրում հայտնաբերվել է անձնակազմի անդամներից մեկի դին, նրա ինքնությունը դեռ պարզված չէ։ Երկրորդ զինծառայողի՝ օդաչուի կամ սպառազինության համակարգերի օպերատորի որոնումները շարունակվում են։ Ինքնաթիռը պատկանում էր 2/3 «Շամպայն» կործանիչ էսկադրիլիային։ Կործանման պատճառները պարզելու համար սկսվել են թռիչքների անվտանգության ծառայողական հետաքննություն և դատական վարույթ։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում The post Ֆրանսիայի հյուսիս-արևելքում Mirage 2000D տեսակի կործանիչ է կործանվել | news.am appeared first on Infocom .