factor.am ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ առանց Միացյալ Նահանգների օգնության, այդ թվում՝ Ջո Բայդենի վարչակազմի օրոք ցուցաբերված աջակցության, այսօր Ուկրաինան գոյություն չէր ունենա, գրում է Европейская правда-ն ։ Ռուբիոյի խոսքով՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու հարցում «ոչ մի այլ երկիր այնքան մեծ ներդրում չի ունեցել, որքան ԱՄՆ-ը»։ «Այսօր Ուկրաինան գոյություն չէր ունենա, եթե չլիներ այն օգնությունը, որը Միացյալ Նահանգները տրամադրել է Ուկրաինային՝ սկսած Բայդենի վարչակազմից և շարունակելով ներկայիս վարչակազմի օրոք»,- լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղարը։ Նա, միաժամանակ, ընդգծել է, որ պետք է գնահատել նաև ուկրաինացի զինվորականների խիզախությունը՝ ռուսական ագրեսիան հետ մղելու ընթացքում։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում The post Ռուբիոն հայտարարել է, թե Ուկրաինան այսօր գոյություն չէր ունենա, եթե ԱՄՆ-ի օգնությունը չլիներ | factor.am appeared first on Infocom .