ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ առանց Միացյալ Նահանգների օգնության, այդ թվում՝ Ջո Բայդենի վարչակազմի օրոք ցուցաբերված աջակցության, այսօր Ուկրաինան գոյություն չէր ունենա, գրում է Европейская правда-ն ։ Ռուբիոյի խոսքով՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու հարցում «ոչ մի այլ երկիր այնքան մեծ ներդրում չի ունեցել, որքան ԱՄՆ-ը»։ «Այսօր Ուկրաինան գոյություն չէր ունենա, եթե չլիներ այն օգնությունը, որը Միացյալ Նահանգները տրամադրել է Ուկրաինային՝ սկսած Բայդենի վարչակազմից և շարունակելով ներկայիս վարչակազմի օրոք»,- լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղարը։ Նա, միաժամանակ, ընդգծել է, որ պետք է գնահատել նաև ուկրաինացի զինվորականների խիզախությունը՝ ռուսական ագրեսիան հետ մղելու ընթացքում։ «Նրանք շատ խիզախորեն պաշտպանվում են շատ ավելի մեծ երկրի դեմ պայքարում և անհավանական սխրանքներ են գործում՝ մեր ցուցաբերած օգնության շնորհիվ։ Բայց եկեք անկեղծ լինենք․ այսօր Ուկրաինան գոյություն չէր ունենա, եթե ԱՄՆ-ը նրան միլիարդավոր դոլարներ չտրամադրեր»,- հայտարարել է Ռուբիոն։ Հիշեցնենք, որ նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուբիոյի հետ ունեցած զրույցը «դրական» էր որակել և հայտարարել, որ նախատեսվում է ևս մեկ հանդիպում։ Նա նաև նշել էր, որ հոկտեմբերի 20-ին ԱՄՆ ներկայացուցիչների հետ զրույցի ընթացքում «մանրամասն քննարկել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքները»։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի Զելենսկին Ռուբիոյի հետ Starlink-ի և բալիստիկ հրթիռային հարձակումների մասին նախազգուշացումների հարցեր է քննարկել
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ռուբիոն հայտարարել է, թե Ուկրաինան այսօր գոյություն չէր ունենա, եթե ԱՄՆ-ի օգնությունը չլիներ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ առանց Միացյալ Նահանգների օգնության, այդ թվում՝ Ջո Բայդենի վարչակազմի օրոք ցուցաբերված աջակցության, այսօր Ուկրաինան գոյություն չէր ունենա, գրում է Европейская правда-ն։ Ռուբիոյի խոսքով՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու հարցում «ոչ մի այլ երկիր այնքան մեծ ներդրում չի ունեցել, որքան ԱՄՆ-ը»։ «Այսօր Ուկրաինան գոյություն չէր ունենա, եթե չլիներ այն օգնությունը, որը …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Կարեն Խաչանով՝ 5 մատչբոլ հաղթահարելու մասին. «Պարզապես խոսքեր չունեմ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 23 minutes ago

Թրամփի փեսային Ադրբեջանի բանկից 750 մլն դոլար է փոխանցվել․ Vanity Fair-ի հրապարակումը Քուշների ֆինանսական գործարքների մասին
Factor.am / 34 minutes ago

ԽԱՊԿ զեկույցը ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի և լրագրողների իրավունքների խախտումների վերաբերյալ. ՈՒՂԻՂ
Factor.am / 41 minutes ago

Նիկոլո Բարելա. «Մխիթարյանը լավ գինու պես է»
Factor.am / 43 minutes ago
Related coverage

Ես իրավունք ունեմ առաջադրվելու նախագահական 3-րդ ժամկետի համար․ 2020-ի ընտրությունները կեղծ էին․Թրամփ
168 Jham / 14 minutes ago

Պայթյուն Թուրքիայի հանքահորերից մեկում, կան զոհեր և վիրավորներ
Sputnik Armenia / 14 minutes ago

Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թախմազյանի գործը կարճվել է #abcmedia #երկու_բառով
ABC Media / 15 minutes ago

Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից, կիրակի օրը «Ուժեղ Հայաստանը» հաղթանակ է տանելու
24TV / 24News / 16 minutes ago