Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվում է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման (TRIPP) նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման հարցը։ Օրակարգում է նաև Խաղաղության խորհրդի կանոնադրության վավերացման հարցը։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ներկայացնելով համաձայնագիրը, նշել է, որ դրանում ինքնիշխանություն բառը կիրառված է ութ անգամ։ Հայաստանը պահպանում է ինքնիշխանությունը իր սահմանների և մաքսային գործառույթների նկատմամբ և ունի իր սահմանային հսկողության բոլոր կետերում ֆիզիկական ներկայություն պահպանելու իրավունք ,- ասել է Միրզոյանը: Նրա խոսքով՝ Հայաստանը շարունակելու է պատասխանատու լինել անվտանգության, իրավապահ գործունեության, սահմանային անվտանգության, ինչպես նաև մաքսային և միգրացիոն հսկողության համար։ Միաժամանակ, ենթակառուցվածքներով անցնող քաղաքացիների և բեռների սպասարկումը կարող է կազմակերպվել ֆրոնտ օֆիս-բեք օֆիս սկզբունքով։ Ըստ նախարարի՝ որոշ ծառայություններ կարող են պատվիրակվել մասնավոր օպերատորներին, իսկ ընկերությունը կարող է ունենալ նաև անվտանգային ստորաբաժանումներ, որոնք պետք է լիցենզավորված լինեն Հայաստանում։ Անդրադառնալով ընկերության կառավարմանն ու որոշումների ընդունման կարգին՝ Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանի համաձայնությունը մի շարք հարցերում պարտադիր է լինելու՝ անկախ ունեցած 26 տոկոս բաժնեմասից։ Նրա խոսքով՝ ԹՐԻՓ զարգացման ընկերությունում ամերիկյան կողմը չի ունենա երկու երրորդ բաժնեմասը։ Հայաստանի համաձայնությունը կպահանջվի ընկերության նկատմամբ վերահսկողության փոփոխության, բաժնեմասերի վաճառքի, օտարման, փոխանցման կամ նվիրատվության, խոշոր ֆինանսական և պայմանագրային գործարքների, կոնցեսիոն պայմանների հաստատման, ինչպես նաև դուստր կամ հատուկ նշանակության կազմակերպությունների ստեղծման դեպքում։ Միրզոյանի ներկայացմամբ՝ առանց Հայաստանի համաձայնության ամերիկյան կողմը չի կարող իր 74 տոկոս բաժնեմասի նույնիսկ մեկ տոկոսը նվիրել որևէ անհատի կամ երկրի։ Համաձայնությունը պարտադիր կլինի նաև ազգային անվտանգության և քաղաքական նշանակության մի շարք հարցերում։ Նախագծի շրջանակում նախատեսվում է կառուցել և կառավարել տարբեր ենթակառուցվածքներ՝ երկաթուղիներ, էլեկտրական ցանցեր, նավթամուղներ, գազամուղներ, ավտոճանապարհներ և այլ հաղորդակցուղիներ։ Դրանցից յուրաքանչյուրի իրականացման համար կստեղծվի առանձին դուստր կամ հատուկ նշանակության կազմակերպություն։ Համաձայնագրով Հայաստանը պարտավորվում է օրենսդրությամբ սահմանված կարգով անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել նախագծի համար նախատեսված հողամասերի սեփականության կարգավիճակը կարգավորելու և դրանք ծանրաբեռնվածություններից ու երրորդ անձանց իրավունքներից ազատելու ուղղությամբ։ Հողօգտագործման և կառուցապատման իրավունքների փոխանցման հետ կապված ֆինանսական ծախսերը նույնպես կկրի Հայաստանը։ Օրինակ՝ եթե նախագծի համար ընտրված տարածքում կա մասնավոր սեփականություն հանդիսացող հողակտոր, Հայաստանը կարող է այն ձեռք բերել սեփականատիրոջից և հողօգտագործման իրավունքը տրամադրել ԹՐԻՓ զարգացման ընկերությանը ։ Միրզոյանի խոսքով՝ արդեն ընթանում է նախագծի տեխնիկատնտեսական իրագործելիության ուսումնասիրությունը։ Դրա արագ գործարկման նպատակով որոշ աշխատանքներ կարող են իրականացվել մինչև բաժնային ընկերության հիմնադրումն ու կանոնադրության հաստատումը։ Այդ աշխատանքները, օրինակ՝ տարածքի մաքրումը, հետագայում կարող են հաշվառվել որպես Հայաստանի ներդրում և փոխանցվել ընկերությանը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ո՞ր հարցերում է Հայաստանի համաձայնությունը պարտադիր լինելու. Միրզոյանը՝ TRIPP-ի համաձայնագրի մասին
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվում է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման հարցը։ Օրակարգում է նաև Խաղաղության խորհրդի կանոնադրության վավերացման հարցը։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ներկայացնելով համաձայնագիրը, նշել է, որ դրանում «ինքնիշխանություն» բառը կիրառված է ութ անգամ։ «Հայաստանը պահպանում […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from ABC Media

Ո՞վ է փակելու գազի հաշիվը #abcmedia #abcnewsroom
ABC Media / 8 hours ago

Վիրահատություն՝ ֆուրգոնի կեղտոտ հատակին #abcmedia #abcnewsroom
ABC Media / 9 hours ago

Փեզեշքիանը կմեկնի Ռուսաստան և կհանդիպի Պուտինին․ հայտնի է ժամանակացույն ու օրակարգը
ABC Media / 10 hours ago

Հոկտեմբերի 24-ի ցույցերին ընդառաջ՝ Ֆրանսիան 70․000 ուժային է կենտրոնացրել
ABC Media / 10 hours ago
Related coverage

ԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ»
24TV / 24News / 28 minutes ago

Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
1in.am / 39 minutes ago

Ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»
24TV / 24News / 39 minutes ago

Մեր քաղաքները տարբեր են, բայց շատ խնդիրներ՝ ընդհանուր․ Տիգրան Ավինյան
1in.am / 59 minutes ago