Խաղաղության գործը պահանջում է մշտական խնամք: Միրզոյանն այս մասին հայտարարել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում՝՝ հավելելով, որ Ադրբեջանի պաշտոնյաները երբեմն հանդես են գալիս ձևակերպումներով, որոնք չեն նպաստում խաղաղությանը։ «Այո՛, երբեմն, այդ թվում՝ պաշտոնյաների կողմից, լսում ենք ձևակերպումներ, որոնք, մեղմ ասած, չեն նպաստում խաղաղությանը։ Խաղաղության գործը պահանջում է մշտական խնամք»,-ասել է Միրզոյանը։ Նախարարի գնահատմամբ՝ հակամարտությունից հետո բոլոր հարցերը հնարավոր չէ լուծել միաժամանակ: «Իրավապայմանագրային խնդիրներից բացի, անհրաժեշտ է նաև հասարակությունների հաշտեցում, ինչը ժամանակ է պահանջում»,-հավելել է նախարարը։