Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնի ծառայողները հոկտեմբերի 7-ի երեկոյան Դավթաշենի գերեզմանատան մոտակայքում թմրամիջոց ապօրինի պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և իրենց վարած «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ բաժին են տեղափոխել երկու օտարերկրացու։ Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք, իսկ 26-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է կպչուն ժապավենով փաթեթ։ Ըստ նրա՝ փաթեթում թմրանյութ է, բայց թե ինչ տեսակի՝ չգիտի, քանի որ տելեգրամյան օգտատիրոջից դրանք գնել են տեղադրմամբ իրացնելու նպատակով։ Տղամարդը նաև հայտնել է, որ հայտնաբերված փաթեթից բացի ևս չորսը մեքենայում են, իսկ երեք փաթեթ նետել է մեքենայից, երբ նկատել է ոստիկաններին։ Ձերբակալվածներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Դավթաշեն և Աջափնյակ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ «Նիսանում» խուզարկությամբ հայտնաբերվել է թմրանյութի չորս փաթեթ։ Տղամարդիկ կալանավորվել են։ Նախաքննությունը շարունակվում է։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Դավթաշենի համայնքային ոստիկանները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երկու տղամարդու․ նրանք կալանավորվել են

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

«Հորիզոն»-ի թողարկում | 15-00 | 22.10.2026
Shant News / 3 hours ago

«Հորիզոն»-ի թողարկում | 12-00 | 22.10.2026
Shant News / 6 hours ago

Հոկտեմբերի 23-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը
Shant News / 6 hours ago

Բրիտանացին երեք տարվա ազատազրկման է դատապարտվել թանգարանից 17-րդ դարի քարտեզ գողանալու համար
Shant News / 6 hours ago
Related coverage

ՈւՂԻՂ․ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
ArmLur / Zhoghovurd / 4 hours ago

«Ղարս» մասնաճյուղի «Անի» էլեկտրացանցի նախկին տնօրենին մեղսագրվում է ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն
1in.am / 7 hours ago

Եթե ԱՄՆ-ն հարվածեց Իրանին, ԹՐԻՓՓ-ի ճակատագիրը կդառնա անորոշ. փորձագետ
24TV / 24News / 8 hours ago

Մասիսի քաղաքապետի քպ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
Azg / 9 hours ago