ԱԺ-ում ԹՐԻՓՓ նախագծի քննարկման ընթացքում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը հակադարձել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ հիշեցնելով իշխանությունների օրոք տեղի ունեցած պատերազմներն ու Արցախի հայաթափումը։ Անդրադառնալով Միրզոյանի՝ նախատեսվող մաքսային փոփոխություններն «սահմռկեցուցիչ» որակելուն՝ Ղահրամանյանը նշել է, որ իշխանությունների օրոք տեղի ունեցած աղետալի իրադարձություններից հետո դժվար է ավելի սահմռկեցուցիչ բան պատկերացնել։ «Ձեր կառավարության, երկրի գլխին բերած աղետալի, եռապատերազմից, Արցախի հայաթափումից հետո ուրիշ սահմռկեցուցիչ բան դժվար է պատկերացնել, թեև դրանից ավելի սահմռկեցուցիչ կարող է լինել, որ Աստված մի արասցե, էդ նույնը չբերեք Հայաստանի Հանրապետության գլխին, նկատի ունեմ, որ ՀՀ ժողովրդին տեղահան չանեք»,- հայտարարել է պատգամավորը։ The post Արցախի հայաթափումից հետո ավելի սահմռկեցուցիչ բան դժվար է պատկերացնել․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Միրզոյանին appeared first on Alphanews .