Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը և նախարարության գլխավոր քարտուղար Համլետ Հարությունյանն ընդունել են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավարին և ԿԲ ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են իրավաբանական անձանց իրական շահառուների վերաբերյալ տեղեկությունների արժանահավատության ապահովման մեխանիզմների ներդրմանը, առկա տվյալների անհամապատասխանությունների հայտնաբերման և դրանց վերաբերյալ հաղորդման ընթացակարգերի սահմանմանը, ինչպես նաև համապատասխան օրենսդրական փոփոխությունների մշակմանն առնչվող հարցեր։ Նախաձեռնության նպատակն է ապահովել Փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի համակարգի 6-րդ փուլի գնահատման հաշվետվությամբ տրված՝ իրավաբանական անձանց գործունեության թափանցիկության և իրական շահառուների վերաբերյալ տեղեկությունների ամբողջականության ապահովման վերաբերյալ հանձնարարկանների կատարումը։ —00—ՍՊ The post ԱՆ-ն ու ԿԲ-ն քննարկել են իրական շահառուների վերաբերյալ տվյալների արժանահավատության ապահովման հարցերը appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ԱՆ-ն ու ԿԲ-ն քննարկել են իրական շահառուների վերաբերյալ տվյալների արժանահավատության ապահովման հարցերը

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կհանդիպի Պուտինի հետ․ Արաղչի
24TV / 24News / 30 minutes ago

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը
24TV / 24News / 43 minutes ago

Գոտին գալիս է Հայաստան. Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
24TV / 24News / 56 minutes ago

Այսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն է
24TV / 24News / 1 hour ago
Related coverage

Վահե Հովհաննիսյան․ Իշխանության «չանենք սա՝ պատերազմ կլինի» լծակն անխափան աշխատելու է, եթե չգտնվեն հակառակ ճիշտ բանաձեւեր․ «Հրապարակ»
Aravot / 18 minutes ago

I do not play games with Trump; this is the difference between me and Putin. - Zelensky
Noyan Tapan TV / 27 minutes ago

Putin's historical Russia and the future of Armenia's borders
Noyan Tapan TV / 31 minutes ago

Pesechkian will meet with Putin next week. - Araghchi
Noyan Tapan TV / 41 minutes ago