Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնի ծառայողները հոկտեմբերի 7-ի երեկոյան Դավթաշենի գերեզմանատան մոտակայքում թմրամիջոց ապօրինի պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և իրենց վարած «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ բաժին են տեղափոխել երկու օտարերկրացու։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից: Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք, իսկ 26-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է կպչուն ժապավենով փաթեթ։ Ըստ նրա՝ փաթեթում թմրանյութ է, բայց թե ինչ տեսակի՝ չգիտի, քանի որ տելեգրամյան օգտատիրոջից դրանք գնել են տեղադրմամբ իրացնելու նպատակով։ Տղամարդը նաև հայտնել է, որ հայտնաբերված փաթեթից բացի ևս չորսը մեքենայում են, իսկ երեք փաթեթ նետել է մեքենայից, երբ նկատել է ոստիկաններին։ Ձերբակալվածներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Դավթաշեն և Աջափնյակ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ «Նիսան»-ում խուզարկությամբ հայտնաբերվել է թմրանյութի չորս փաթեթ։ Տղամարդիկ կալանավորվել են։ Նախաքննությունը շարունակվում է։ —00—ԼԱ The post Ոստիկանները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երկու տղամարդու․ նրանք կալանավորվել են appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ոստիկանները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երկու տղամարդու․ նրանք կալանավորվել են

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում
24TV / 24News / 7 minutes ago

ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ «Ժողովուրդ»
24TV / 24News / 16 minutes ago

#ՀԻՄԱ. ԴԱՏԱԽԱԶԸ ՄԻՋՆՈՐԴԵԼ Է ՔՆՆԵԼ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԿԱԼԱՆՔԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ՀԱՐՑԸ. ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ
24TV / 24News / 5 hours ago

Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնով
24TV / 24News / 8 hours ago
Related coverage

Պուտինն ու Զելենսկի համաձայնության կգա՞ն.Եկող տարի հնարավոր է Փաշինյանը ստորագրի ցանկալի փաստաթուղթը
Alpha News / 2 hours ago

Աբովյան համայնքը հրավիրում է աճուրդի
1in.am / 7 hours ago

Սյունիքում էկոպարեկները գտել են անտառում կորած անչափահաս երեխաներին
Shant News / 9 hours ago

Համակարգչային հափշտակության գործով մեղադրվողը հայտնաբերվել ու կալանավորվել է
1in.am / 10 hours ago