Իշխանությունների մոլի պաշտպան, քաղաքագետ ներկայացող Էդգար Առաքելյանը կարող է դառնալ ՔՊ-ի պատգամավոր Կոտայքի ապագա մարզպետ Լիլիթ Ստեփանյանի փոխարեն, եթե հերթական համարը զբաղեցնող Եսթեր Սահակյանը հրաժարվի գնալ ԱԺ։ Այս մասին գրում է Armlur.am-ը՝ հղում անելով իր աղբյուրներին ու բացատրելով, որ այս պահին Եսթեր Սահակյանը գտնվում է «ֆիզ արձակուրդում» և դեռևս հստակ չէ՝ արդյոք նա պատրաստվում է հրաժարվել կառավարությունում իր աշխատանքից ու տեղափոխվել խորհրդարան։ Այժմ մոլի ՔՊ-ական ներկայացող Էդգար Առաքելյանը հետաքրքիր կենսագրություն ունի։ Վերջինս եղել է ռեբրենդինգի ենթարկված ՕԵԿ-ի՝ «Հայկական վերածնունդ» կուսակցության քարոզչական-լրատվական բաժնի պատասխանատու, այլ կերպ ասած՝ մամուլի խոսնակ։ ՕԵԿ-ը, ինչպես հիշում ենք, ղեկավարում էր Արթուր Բաղդասարյանը, ով երկար տարիներ դուրս է եկել քաղաքականությունից։ Արդեն 2018 թ-ի իշխանափոխությունից հետո Արթուր Բաղդասարյանի երբեմնի կողմնակիցը դարձավ Նիկոլ Փաշինյանի մոլի կողմնակից, ինչի «վարձքն էլ», ըստ ամենայնի, առաջիկայում կստանա։ Մնում է ենթադրել, թե ինչ արձագանք կտար Նիկոլ Փաշինյանը մինչև 2018 թ-ը, եթե իրեն ասեին, որ ՕԵԿ-ականը դառնալու է իր ղեկավարած կուսակցության խմբակցության անդամ։ —00—ԼԱ The post Նախկին ՕԵԿ-ականը կարող է դառնալ ՔՊ-ի պատգամավոր appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Նախկին ՕԵԿ-ականը կարող է դառնալ ՔՊ-ի պատգամավոր
Իշխանությունների մոլի պաշտպան, քաղաքագետ ներկայացող Էդգար Առաքելյանը կարող է ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

#ՀԻՄԱ. ԴԱՏԱԽԱԶԸ ՄԻՋՆՈՐԴԵԼ Է ՔՆՆԵԼ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԿԱԼԱՆՔԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ՀԱՐՑԸ. ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ
24TV / 24News / 1 hour ago

Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնով
24TV / 24News / 3 hours ago

Սերբիայից ուսանողական ընդդիմության հարյուրավոր աջակիցներ են ժամանում Բելգրադ
24TV / 24News / 4 hours ago

Մաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելը
24TV / 24News / 4 hours ago
Related coverage

Ադրբեջանցուն կվերադարձնեն. Փաշինյանը պատրաստ է գնալ արտահերթ ընտրությունների
Alpha News / 1 hour ago

Կկարողանա՞ Փաշինյանը համոզել Քոչարյանի և Կարապետյանի ընդդիմությանը.կողմերն արձագանքում են վարչապետին
Factor.am / 1 hour ago

Գրպանից գումար հանելը ենթադրո՞ւմ է ընտրակաշառք, ամոթ չի՞. Դավիթ Ղազինյան
Factor.am / 2 hours ago

Օրենքը պիտի կիրառվի իշխանության և ընդդիմության աջակիցների նկատմամբ՝ հավասար․ Արփինե Հովհաննիսյան
Factor.am / 2 hours ago