Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր ասել է, որ ԹՐԻՓՓ նախագիծը Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ «տնտեսական համագործակցության նոր՝ երբեւէ չունեցած մակարդակ է»: Հասկանալի է, որ ԱՄՆ-ն ունենալու է իր էական մասնակցությունը եւ հետապնդելու է իր տնտեսական շահերը: Սա համաձայնագիր է Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ, որի նպատակն է կանոնակարգել TRIPP ընկերության գործունեությունը եւ դրա հետագա կառավարումը: Սա այն ընկերությունն է, որը հետագայում կառուցելու եւ կառավարելու է նախագիծը, ստանալու է կոնցեսիոն իրավունքներ ,- Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ասել է Արարատ Միրզոյանը՝ ներկայացնելով ՀՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը: Նա նշել է, որ համաձայնագրի վավերացումից հետո անհրաժեշտ կլինի կատարել եւս 1-2 փաստաթղթային քայլ. Պետք է ստորագրենք բաժնետերերի պայմանագիրը, հաստատենք ընկերության կանոնադրությունը. այսքանով TRIPP-ի գործարկման համար անհրաժեշտ հիմնարար փաստաթղթային քայլերը կատարված կլինեն : ԱԳ նախարարի խոսքով՝ որեւէ ենթակառուցվածք, որը գործելու է, եւ որեւէ հարաբերություն, որը հաստատվելու է, ամբողջությամբ տեղի է ունենալու ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, իրավազորություն շրջանակում : ԹՐԻՓՓ-ը քաղաքացիների կյանքը լավացնելու ու հեշտացնելու համար է։ Չեմ կարող պատկերացնել որեւէ ողջամիտ մարդ, որը կասի՝ մեզ դա պետք չէ ,- նշել է նա։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Միրզոյան. ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ԱՄՆ տնտեսական համագործակցության նոր մակարդակ է
Comments
No comments yet — be the first to comment.
More from Mediamax
Мирзоян: TRIPP - новый уровень экономико-социального сотрудничества Армении и США
Mediamax / 1 hour ago
Mirzoyan: TRIPP represents a new level of economic cooperation between Armenia and the US
Mediamax / 1 hour ago
Armenia to expand its training aircraft fleet with Czech L-39 Skyfox Jets
Mediamax / 4 hours ago
Հայաստանը համալրում է իր ուսումնական ավիացիան չեխական L-39 Skyfox ինքնաթիռներով
Mediamax / 4 hours ago
Related coverage

Պապոյան․ Գազի թանկացումը կազդի ՀՀ տնտեսության վրա
PanArmenian / 7 minutes ago

Շահառուներին կտրամադրվի 250․000 դրամ արժողությամբ վաուչեր
A1plus / 8 minutes ago

Հայաստանի համար օգուտներն ակնհայտ են. «ԹՐԻՓՓ»-ի հնարավորությունները #Հայաստան #ԹՐԻՓՓ #Տնտեսություն
Shant News / 12 minutes ago

Հայաստանի ներկայացուցիչը Պոդգորիցայում մասնակցել է Եվրոպա-Ասիա զբոսաշրջային համաժողովին
Factor.am / 19 minutes ago