«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանն առաջարկում է ուժը կորցրած ճանաչել «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի այն դրույթները, որոնք կարգավորում են խորհրդարանի կողմից գործուղման մեջ գտնվող պատգամավորներին ԱԺ մշտական հանձնաժողովների, խորհրդի նիստերին եւ խորհրդարանի բաց քվարկություններին որեւէ եղանակով մասնակցելու հնարավորությունը: Նա առաջարկում է պարտադիր դարձնել պատգամավորների անմիջական ներկայությունը եւ արգելել, օրինակ, նամակով քվեարկության մասնակցելու հնարավորությունը, որը տարիներ առաջ ընձեռվեց պատգամավորներին` հեշտացնելով քվեարկությունների կազմակերպումը եւ վերացնելով գործողումների մեկնելուն երբեմն խոչընդոտող բոլոր արգելքները։ Ղազարյանն օրենսդրական նախագիծ է շրջանառության մեջ դրել, որը թերեւս քննության կառնվի առաջիկա նիստերին։ Ինչպես հայտնի է, գործող կարգավորումները թույլ են տալիս, որ գործուղման մեկնած պատգամավորները մինչեւ գործուղման մեկնելը փակ ծրարով իրենց դիրքորոշումները հայտնեն առաջիկայում քննարկվելիք նախագծերի վերաբերյալ։ Շատ հաճախ հենց այս հնարավորության շնորհիվ է, որ իշխանությունը կարողանում է ցանկացած նախագիծ անցկացնել խորհրդարանում, քանի որ գործուղումների սիրահար ՔՊ-ականները նախապես քվեարկում են` ծրարները թողնում ու հանգիստ մեկնում վոյաժների։ Եվ այլեւս կարիք չի լինում համընդհանուր մոբիլիզացիա հայտարարել, որ իշխանություններին անհրաժեշտ օրինագիծն անցկացնեն խորհրդարանում: Հիմա, երբ նախորդ գումարման խորհրդարանների համեմատ ՔՊ-ականները շատ ավելի քիչ մանդատներ ունեն, բարդանում է ցանկացած նախագիծ անցկացնելու գործը, ուստի մեկ քվեն անգամ կարեւոր է ու որոշիչ, եւ կանոնակարգ օրենքի այս դրույթն իշխանությունների, կարելի է ասել, փրկօղակն է դարձել։ Մինչդեռ նույն օրենքը նման հնարավորություն չի տալիս գաղտնի կամ անվանական քվեարկությունների դեպքում։ «Եթե գաղտնի կամ անվանական քվեարկությունների ժամանակ Ազգային ժողովի պատգամավորների ներկայությունը պարտադիր է, ապա այն պետք է պարտադիր լինի նաեւ բաց քվեարկությունների ժամանակ։ Անկախ քվեարկության ձեւից եւ եղանակից՝ պատգամավորն ԱԺ-ում որոշումների ընդունման գործընթացին մասնակցում է քվեարկության միջոցով, հետեւաբար, միայն բաց քվեարկությանը մասնակցելուն տրվող առավելությունը չունի որեւէ հիմնավորվածություն»,- կարծում է նախագծի հեղինակը, միեւնույն ժամանակ նկատում, որ պատգամավորի դիքորոշումը կարող է փոփոխության ենթարկվել հանձնաժողովների քննարկումներից հետո էլ, ուստի նախապես թողնել գրավոր դիրքորոշում՝ առնվազն ճիշտ չէ։ Բացի այդ, «ժողովրդի կողմից ստացած մանդատն անհրաժեշտ է իրացնել՝ անշեղորեն պահպանելով պառլամենտարիզմի ոգին, ինչն էլ ենթադրում է ունենալ արդյունավետ մասնակցություն օրենսդրական նախաձեռնությունների, օրենքների նախագծերի քննարկմանը, այլ ոչ թե դիրքորոշում արտահայտել՝ հաշվի չառնելով գործընկերների եւ ընդդիմախոսների կարծիքը»,- կարծում է Ղազարյանը եւ վերջում հիշեցնում, որ նույն՝ ԱԺ կանոնակարգ օրենքով պարտադիր է նիստերին մասնակցությունը, իսկ գործուղումների գնալը պարտադիր չէ եւ կարող է կազմակերպվել ըստ հայեցողության եւ նպատակահարմարության: Պարզ ասած՝ Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին, ինչը «պատերազմի» առիթ է դառնալու խորհրդարանում»։ Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին․ «Հրապարակ»
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Նիգերիայում հաստատել են Էբոլա տենդով վարակման առաջին դեպքը
ArmLur / Zhoghovurd / 29 minutes ago

Զելենսկին ցանկանում է հնարավորինս շուտ ավարտել պատերազմը
ArmLur / Zhoghovurd / 43 minutes ago

Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում է՝ բանակցությունների համար
ArmLur / Zhoghovurd / 54 minutes ago

Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago
Related coverage

Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել
Sputnik Armenia / 16 minutes ago

Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան
168 Jham / 21 minutes ago

Այսօր Ուկրաինա գոյություն չէր ունենա, եթե չլիներ Միացյալ Նահանգների օգնությունը․ Ռուբիո
ABC Media / 23 minutes ago

"Azerbaijan will not concede anything" - Levon Shirinyan
Noyan Tapan TV / 24 minutes ago