ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Ամերիկացի սնկաբանները սկսել են ուսումնասիրել Հայաստանի սնկերի բազմազանությունը։ Այս պահին գիտական նմուշներ են հավաքագրվում, որոնք ապագայում կներառվեն ստորգետնյա սնկային ցանցերի քարտեզագրման միջազգային նախագծում։ COP17-ի շրջանակում Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին պատմեց ԱՄՆ Նյու Յորք նահանգի թանգարանի սնկաբանության համադրող և Հայ սնկաբանների միջազգային կոնգրեսի համահիմնադիր, դոկտոր Պատրիցիա Կայշյանը։Նրա խոսքով՝ հետազոտողներն ուզում են, որ սնկերը ևս ներառվեն բնապահպանական ծրագրերում՝ բույսերին ու կենդանիներին հավասար:Ամերիկյան մասնագետներն ուսումնասիրում են սնկերի տարածումն ու դերը բնական էկոհամակարգերում։ Աշխատանքի ուղղություններից է հանրապետության տարբեր մարզերում, այդ թվում՝ Դիլիջանի ազգային պարկում, Տավուշում, Լոռիում, Սյունիքում և Վայոց Ձորում նմուշների հավաքագրումը:Ամերիկացի մասնագետներն առաջին անգամ չէ, որ աշխատում են Հայաստանում։ Կայշյանը մեր երկիր է եկել նաև 2021 թվականին։ Այն ժամանակ հետազոտողներն այցելել են մի քանի մարզեր, այդ թվում՝ Լոռի, Սյունիք և Վայոց Ձոր, և սնկերի նմուշներ հավաքել։Այս այցի ընթացքում գիտնականները եղել են նաև Դիլիջանի ազգային պարկում: Հավաքված նյութերը օգտագործվում են սնկերի բազմազանությունը, ինչպես նաև սնկերի և այլ օրգանիզմների, մասնավորապես ծառերի միջև կապակցվածությունը ուսումնասիրելու համար:Հավաքված տվյալները վկայում են, որ Տավուշն ու Լոռին աչքի են ընկնում սնկերի մեծ բազմազանությամբ, ինչը պայմանավորված է այս շրջանների կլիմայական առանձնահատկություններով ու տեղումների առատությամբ։Հայկական նմուշների ուսումնասիրությունները միջազգային ավելի ծավալուն աշխատանքի մի մասն են։ Կայշյանի թիմը մասնակցում է նաև «Society for the Protection of Underground Networks» նախագծին, որի նպատակն է ուսումնասիրել և քարտեզագրել հողում աճող սնկերը:Բնապահպանական գործունեությունը ավանդաբար կենտրոնացած է եղել հիմնականում բույսերի և կենդանիների վրա, իսկ սնկերը դուրս են մնացել համապատասխան ռազմավարություններից և ծրագրերից: Մինչդեռ, ըստ հետազոտողի, նրանց դերը մեծ է մեր էկոհամակարգերում։Կայշյանն առանձնացրեց «funga» (ֆունգա` սնկերի աշխարհ) եզրույթը, որն առաջարկվում է կիրառել «ֆլորա» և «ֆաունա» հասկացություններին զուգահեռ։Հայաստանում «սերմերի բանկ» կստեղծվի անտառային ծառատեսակները պահպանելու համար