«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բարձրագույն դատական խորհուրդը հայտնվել է մտահոգիչ իրավիճակում։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատում առկա է դատավորի 1 թափուր հաստիք, անհրաժեշտություն է առաջացել հայտարարել Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը համալրելու համար։ Եվ հիմա ԲԴԽ կազմը հայտնվել է տարակուսանքի մեջ։ Բանն այն է, որ Ազգային ժողով չեն կարողանում ներկայացնել 3 թեկնածու, որոնցից մեկին պատգամավորները կարող են ընտրել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի պաշտոնին։ Այսինքն՝ մյուս երկուսը պետք է քաջ գիտակցեն, որ մտնում են պայքարի մեջ՝ ձևական կողմը պահելու համար։ «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ այն դատավորները, որոնք ամիսներ առաջ մեծ ցանկություն են ունեցել հայտնվել թեկնածուների շարքում, այսօր հրաժարվում են առաջ գնալու համար իրենց թեկնածությունները առաջարկել՝ հաշվի առնելով դատական համակարգի գլխին սպասվող գործընթացները։ Ավելին՝ լուրեր կան նաև, որ հավակնող թեկնածուներից ոմանք էլ բարեվարքության մասով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չեն ներկայացրել անհրաժեշտ թղթերը։ Եվ ահա ԲԴԽ-ն ստիպված է եղել երկրորդ անգամ հանդես գալ հայտարարությամբ՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատում դատավորի 1 թափուր հաստիքի համար չափանիշներին համապատասխանող դատավորներին դիմել դեպարտամենտ։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ այս պահին մեկ թեկնածու է դիմել, որը, սակայն, դատավոր էլ չէ։ Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանի կողմից դատական համակարգի պարբերաբար թիրախավորումը մասնագիտական շրջանակներում նվազեցրել է դատավոր դառնալու հետաքրքրությունը»։ Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ»
Անդրադարձ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և 3 մարզերում
ArmLur / Zhoghovurd / 9 minutes ago

Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին․ «Հրապարակ»
ArmLur / Zhoghovurd / 17 minutes ago

Սիրային և ֆինանսական անակնկալներ․ հոկտեմբերի 21-ի աստղագուշակը
ArmLur / Zhoghovurd / 25 minutes ago

7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ Հրապարակ»․
ArmLur / Zhoghovurd / 44 minutes ago
Related coverage

Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում
24TV / 24News / 17 minutes ago

Կրկին ընդդիմության ահազանգած «քաղաքական հետապնդումների» մասին. Փաշինյանը փաստաթուղթ է հրապարակել
Shant News / 20 minutes ago

Երկաթուղու հարցում երեք ամիսը տակտիկական քայլ է․ կա պլան Բ
1in.am / 21 minutes ago

Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
24TV / 24News / 23 minutes ago