«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշել է հեռացնել Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանին։ Կուսակցության վարչության նիստում կայացված այս որոշումը նոր հարցեր է առաջացնում հատկապես այն հանգամանքի ֆոնին, որ Ստեփանյանի անունը նախկինում հայտնվել էր համայնքային միջոցների ենթադրյալ հափշտակության և պաշտոնեական կեղծիքի վերաբերյալ քրեական գործի շրջանակում։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ից հեռացումը կապված է նրա կուսակցական կարգապահության հետ։ Թե կոնկրետ ինչ է արել, չեն մանրամասնում, բայց փաստ է, որ Արթուր Ստեփանյանը համայնքային կառավարման համակարգում նորեկ չէ։ Նա տարիներ շարունակ ղեկավարել է Քարագլուխ համայնքը, իսկ 2017 թվականին դարձել է խոշորացված Եղեգիս համայնքի ղեկավարը։ 2022 թվականի ՏԻՄ ընտրություններում նա արդեն ՔՊ-ի ցուցակով էր պայքարում համայնքապետի պաշտոնի համար։ Ստեփանյանի քաղաքական ճանապարհը ևս անցել է տարբեր կուսակցությունների միջով։ Նրա անունը կապվել է ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի հետ, իսկ ավելի ուշ նա հայտնվել է իշխանական ՔՊ-ի թիմում։ Հիմա, երբ կուսակցությունը որոշել է հեռացնել նրան իր շարքերից, անխուսափելի է հարցը՝ ի՞նչ փոխվեց այս տարիների ընթացքում։ Ստեփանյանի անունը հայտնվել էր նաև քրեական գործի շրջանակում։ 2024 թվականին իրավապահները նրան մեղադրանք էին առաջադրել համայնքային գույքի ենթադրյալ հափշտակության և պաշտոնեական կեղծիքի գործով։ Հրապարակված տեղեկությունների համաձայն՝ գործը վերաբերել է նաև ոռոգման համակարգի կառուցմանը, որի ընթացքում, ըստ մեղադրանքի, նախատեսված նոր խողովակների փոխարեն օգտագործվել են հին խողովակներ։ Գործի շրջանակում շրջանառվել էր մոտ 100 միլիոն դրամի չափով գումար։ Սակայն, այստեղ կարևոր է ընդգծել՝ մեղադրանքը դեռևս դատական վճիռ չէ։ Հիմա հիմնական հարցը ոչ միայն այն է, թե ինչու ՔՊ-ն հեռացրեց Արթուր Ստեփանյանին, այլև այն, թե ինչո՞ւ նախկինում նրան վստահեց համայնքի կառավարումը, և ի՞նչ գնահատական է այսօր տալիս նրա գործունեությանը։ Թափանցիկության մասին խոսող ՔՊ-ն ամեն գործընթաց պարուրում է գաղտնիության քողով»։ Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ»
Անդրադարձ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և 3 մարզերում
ArmLur / Zhoghovurd / 7 minutes ago

Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին․ «Հրապարակ»
ArmLur / Zhoghovurd / 16 minutes ago

Սիրային և ֆինանսական անակնկալներ․ հոկտեմբերի 21-ի աստղագուշակը
ArmLur / Zhoghovurd / 24 minutes ago

7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ Հրապարակ»․
ArmLur / Zhoghovurd / 42 minutes ago
Related coverage

Ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտվել
1in.am / 8 hours ago

Վստահ եմ՝ սցենարն անձամբ Սամվել Կարապետյանն է գրել․ Ալեքսանյան
1in.am / 9 hours ago

Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
1in.am / 10 hours ago

Անի Ավետիսյանն ընդգծել է բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների ավանդական գիտելիքների, նորարարությունների և գործելակերպերի կարևոր ներդրումը կենսաբազմազանության պահպանության և կայուն օգտագործման գործում
Aravot / 10 hours ago