«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Աննա Հակոբյանի նախաձեռնած արշավը, կարծես թե, Նիկոլ Փաշինյանի հավանությանն արժանանալու խնդիր ունի։ Չնայած վերջինս այս ընթացքում ակտիվ շրջում է տարբեր բուհերում և մարզերում՝ փորձելով առաջ տանել իր նախաձեռնությունը՝ ընդդեմ ընտանեկան բռնության շարժումը, ստորագրահավաքների ընթացքը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների, այնքան էլ ոգևորիչ չէ։ Իշխանական շրջանակներից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցում են, որ արշավի նկատմամբ հետաքրքրության ոչ բավարար լինելը կարող է պայմանավորված լինել նաև այն հանգամանքով, որ այն Նիկոլ Փաշինյանի կողմից դեռևս քաղաքական հստակ աջակցություն չի ստացել։ Ստացվում է՝ Աննա Հակոբյանը փորձում է սեփական նախաձեռնությամբ հանրային ակտիվություն ապահովել, սակայն առանց իշխանության առաջին դեմքի հստակ աջակցության՝ գործընթացը ցանկալի արդյունքը չի տալիս։ Իսկ եթե նույնիսկ իշխանական թիմի ներսում նախաձեռնության նկատմամբ ոգևորությունը բավարար չէ, ապա հարց է առաջանում՝ որքանո՞վ կարող է այն լայն արձագանք ստանալ հասարակության շրջանում։ Հատկանշական է, որ, երբ իշխանության ներսում որևէ նախաձեռնություն չի ստանում քաղաքական վերնախավի բացահայտ աջակցությունը, դրա արդյունավետության հարցն ինքնաբերաբար հայտնվում է ուշադրության կենտրոնում։ Աննա Հակոբյանի այս արշավի դեպքում ևս առայժմ պարզ չէ՝ խոսքը կազմակերպչական թերացումների՞, հանրային հետաքրքրության պակասի՞, թե՞ իշխանական ներսում առկա անհամաձայնությունների մասին է։ Մի բան, սակայն, ակնհայտ է․ ակտիվ շրջայցերն ինքնին դեռևս հաջողության երաշխիք չեն, իսկ ստորագրահավաքի իրական արդյունքներն ավելի խոսուն կարող են լինել, քան նախաձեռնության շուրջ ստեղծված աղմուկը»։ Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»
Անդրադարձ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ»
ArmLur / Zhoghovurd / 7 minutes ago

ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ»
ArmLur / Zhoghovurd / 25 minutes ago

Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ»
ArmLur / Zhoghovurd / 39 minutes ago

Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանը․ «Ժողովուրդ»
ArmLur / Zhoghovurd / 54 minutes ago
Related coverage

Քննվում է հայր և որդի Քոչարյանների նկատմամբ ապօրինի կալանքը երկարաձգելու միջնորդությունը. ՈՒՂԻՂ
Alpha News / 1 hour ago

Հայ ընտանիքի վրա կրակած ադրբեջանցին խոսել է. #ՈւՂԻՂ
ABC Media / 3 hours ago

#ՈւՂԻՂ. 40 բնապահպան Ամուլսարին առնչվող փաստաթուղթ կստորագրի
ABC Media / 3 hours ago

Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցն #ուղիղ
Pastinfo / 5 hours ago