Ուրուգվայում ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանը մասնակցել է «Հայաստան, Եվրոպա և Ուրուգվայ» խորագրով համաժողովին, որը տեղի է ունեցել Ուրուգվայի ORT համալսարանում՝ Երևանի պետական համալսարանի և Ուրուգվայի ORT համալսարանի միջև համագործակցության համաձայնագրի ստորագրման շրջանակում։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։ Իր ելույթում ՀՀ դեսպանն անդրադարձել է Հայաստանի և Ուրուգվայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգին, ինչպես նաև՝ Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների զարգացման ներկայիս փուլին: Դեսպան Գևորգյանն ընդգծել է նաև երկու համալսարանների միջև ստորագրված համաձայնագրի կարևորությունը՝ որպես ակադեմիական համագործակցության ամրապնդման, գիտելիքների փոխանակման և նոր համատեղ նախաձեռնությունների զարգացման հնարավորություն։ Միջոցառմանն ելույթով է հանդես եկել նաև Ուրուգվայում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Դզիեչոլովսկին։ Համաժողովին Հայաստանից առցանց ձևաչափով մասնակցել է նաև Երևանի պետական համալսարանի միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը։ Գրառումը «Հայաստան, Եվրոպա և Ուրուգվայ» խորագրով համաժողովին դեսպան Գևորգյանն անդրադարձել է երկկողմ հարաբերությունների օրակարգին, ՀՀ-ԵՄ հարաբերություններին appeared first on .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Հայաստան, Եվրոպա և Ուրուգվայ» խորագրով համաժողովին դեսպան Գևորգյանն անդրադարձել է երկկողմ հարաբերությունների օրակարգին, ՀՀ-ԵՄ հարաբերություններին

Comments
No comments yet — be the first to comment.
More from Akhaltskha.net

ԿենսաբազմազանությունCOP-ի Կանաչ գոտին բացել է դռներըհոկտեմբերի 19 | 22:16
Akhaltskha.net / 3 hours ago

Վերահաստատվել է Կենսաբանական զենքերի արգելման կոնվենցիայով ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման հանձնառությունը
Akhaltskha.net / 3 hours ago

Մեծ Բրիտանիան կործանիչներ կուղարկի Սաուդյան Արաբիա
Akhaltskha.net / 5 hours ago

Այս հրաշքները շուտով կճախրեն Հայաստանի երկնքում. Պապիկյան
Akhaltskha.net / 5 hours ago
Related coverage

Վրաստանի ԱԳՆ-ը արձագանքել է Եվրահանձնաժողովի խոսնակի քննադատությանը
AliQ Media / 14 hours ago

Հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 9,2%-ով
JNEWS / Oct 19

ევროკავშირი საქართველოს ხელისუფლებას არ აფინანსებს, თუმცა მოქალაქეების მხარდასაჭერად 38 მილიონ ევროს გამოყოფს
JNEWS / Oct 17

Աճող ծախսերի փոխարեն՝ արևային վահանակներ․ Կարտիկամում որոշել են փորձարկում անել
JNEWS / Oct 8