shantnews.am Ռուսաստանը կքննարկի, թե ինչ կառաջարկեն ամերիկացի բանակցողներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները, սակայն քաղաքական զիջումների չի գնա։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ դիվանագիտական ծառայության առաջին անգամ ընդունված բուհերի շրջանավարտների հետ հանդիպման ժամանակ։ Լավրովի խոսքով՝ ԱՄՆ նախագահի փոփոխությունը թույլ է տալիս նոր վարչակազմին չկաշկանդվել նախորդ նախագահի որոշումներով։ Նա նշել է, որ այդ հնարավորությունը կօգտագործվի Ռուսաստանի հետ բանակցություններում՝ տնտեսական և ֆինանսական պայմանավորվածությունների հասնելու համար։ «Կտեսնենք՝ ինչ կառաջարկեն։ Եթե առաջարկները մեզ համար տնտեսապես և ֆինանսապես շահավետ լինեն, ապա ինչո՞ւ ոչ։ Բայց դա պետք է արվի առանց մեր կողմից որևէ քաղաքական զիջման և առանց քաղաքական բարեհաճության ակնկալիքի, որը մեզ կօգնի համաշխարհային հարցերում։ Պետք է ապավինել միայն սեփական ուժերին»,- ընդգծել է Լավրովը։ The post Լավրով․ Ռուսաստանը կլսի ԱՄՆ-ի առաջարկները, բայց քաղաքական զիջումների չի գնա | shantnews.am appeared first on Infocom .