Հոկտեմբերի 20-ին Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Անի Ավետիսյանը մասնակցել և բացման խոսքով է հանդես եկել COP17-ի ՀՀ նախագահության հովանու ներքո անցկացվող «Ավանդական գիտելիքը հանուն գործողության. բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների ներդրումը Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման գործում» խորագրով միջոցառմանը: Այս մասին հայտնում են ԱԳՄԱ նախարարությունից։ «Կենսաբազմազանության հարցերով բնիկ ժողովուրդների միջազգային ֆորումի (IIFB), ՅՈՒՆԵՍԿՕ-ի (UNESCO) և Բնության պատմության ազգային թանգարանի (MNHN) հետ համագործակցությամբ կազմակերպված միջոցառումը համախմբել էր Կոնվենցիայի Կողմերի ներկայացուցիչներին և շահառուների լայն շրջանակի՝ քննարկելու բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների ավանդական գիտելիքների, նորարարությունների և փորձի կարևոր ներդրումը կենսաբազմազանության պահպանման և կայուն օգտագործման գործում։ Իր խոսքում նախարարի տեղակալն ընդգծել է բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների ավանդական գիտելիքների, նորարարությունների և գործելակերպերի կարևոր ներդրումը կենսաբազմազանության պահպանության և կայուն օգտագործման գործում, ինչն ամրագրված է Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակում։ Անդրադառնալով «Առաջնորդները հանուն բնության» գագաթնաժողովի արդյունքներով ընդունված «Գործողություններ հանուն բնության Երևանի հռչակագրին»՝ նախարարի տեղակալ Անի Ավետիսյանը նշել է, որ Հռչակագիրն ընդգծում է բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների լիարժեք ու արդյունավետ մասնակցության և ներդրման կարևորությունը Գլոբալ շրջանակի մինչև 2030 թվականի առաքելության ու թիրախների իրականացման գործում։ Միջոցառմանը միջազգային գործընկերներից մասնակցել և ելույթներով են հանդես եկել նաև Բնիկ ժողովուրդների հարցերով ՄԱԿ-ի մշտական ֆորումի անդամ Ալուկի Կոտիերկը և Կենսաբազմազանության հարցերով բնիկ ժողովուրդների միջազգային ֆորումի համանախագահ Ռամիրո Բատցինը»,- նշված է հաղորդագրությունում։ The post COP17-ի շրջանակում քննարկվել է բնիկ ժողովուրդների ավանդական գիտելիքի դերը կենսաբազմազանության պահպանման գործում appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
COP17-ի շրջանակում քննարկվել է բնիկ ժողովուրդների ավանդական գիտելիքի դերը կենսաբազմազանության պահպանման գործում

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Էրդողանի գրասենյակը հերքում է Ադրբեջանում Թուրքիայի դրոշն իջեցնելու փորձի մասին տեղեկությունները | azatutyun.am
Infocom / 3 hours ago

ՀՀ ՏԿԵ փոխնախարարը UNOPS-ի ներկայացուցիչների հետ քննարկել է կանաչ ենթակառուցվածքների զարգացման հեռանկարները
Infocom / 3 hours ago

Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
Infocom / 4 hours ago

Լավրով․ Ռուսաստանը կլսի ԱՄՆ-ի առաջարկները, բայց քաղաքական զիջումների չի գնա | shantnews.am
Infocom / 4 hours ago
Related coverage

Ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտվել
1in.am / 1 hour ago

Վստահ եմ՝ սցենարն անձամբ Սամվել Կարապետյանն է գրել․ Ալեքսանյան
1in.am / 2 hours ago

Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
1in.am / 3 hours ago

Անի Ավետիսյանն ընդգծել է բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների ավանդական գիտելիքների, նորարարությունների և գործելակերպերի կարևոր ներդրումը կենսաբազմազանության պահպանության և կայուն օգտագործման գործում
Aravot / 3 hours ago