ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ընդունել է Կենսաբազմազանության մասին ՄԱԿ կոնվենցիայի կողմերի համաժողովի 17-րդ հանդիպման (COP17) շրջանակում Հայաստանում գտնվող ՄԱԿ-ի Ծրագրերի ծառայությունների գրասենյակի (UNOPS) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Թիմ Լարդներին և գործընկերության հարցերով խորհրդատու Վիկտոր Խոդայար-Պարդոնին։ Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից: Թիմ Լարդները ներկայացրել է այլ երկրներում իրականացվող ծրագրերը և հեռանկարները։ Նախարարի տեղակալը ներկայացրել է խոշոր ենթակառուցվածքային ծրագրերում շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցմանը ու կլիմայի հարմարվողականությանն ուղղված կառավարության քաղաքականությունը, անդրադարձ է արվել նաև կանաչ ենթակառուցվածքի զարգացման արդի միտումներին և հայեցակարգային մոտեցումներին։ Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել քննարկումները՝ համագործակցության հնարավոր ուղղությունների շուրջ։ The post ՀՀ ՏԿԵ փոխնախարարը UNOPS-ի ներկայացուցիչների հետ քննարկել է կանաչ ենթակառուցվածքների զարգացման հեռանկարները appeared first on Infocom .