ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Անի Ավետիսյանը հոկտեմբերի 20-ին COP17-ի ՀՀ նախագահության հովանու ներքո անցկացվող միջոցառմանը կարևորել է բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների ավանդական գիտելիքների, նորարարությունների և գործելակերպերի ներդրումը կենսաբազմազանության պահպանության և կայուն օգտագործման գործում։ «Կենսաբազմազանության հարցերով բնիկ ժողովուրդների միջազգային ֆորումի (IIFB), ՅՈՒՆԵՍԿՕ-ի (UNESCO) և Բնության պատմության ազգային թանգարանի (MNHN) հետ համագործակցությամբ կազմակերպված միջոցառումը համախմբել էր Կոնվենցիայի Կողմերի ներկայացուցիչներին և շահառուների լայն շրջանակի՝ քննարկելու բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների ավանդական գիտելիքների, նորարարությունների և փորձի կարևոր ներդրումը կենսաբազմազանության պահպանման և կայուն օգտագործման գործում։ Իր խոսքում նախարարի տեղակալն ընդգծել է բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների ավանդական գիտելիքների, նորարարությունների և գործելակերպերի կարևոր ներդրումը կենսաբազմազանության պահպանության և կայուն օգտագործման գործում, ինչն ամրագրված է Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակում։ Անդրադառնալով «Առաջնորդները հանուն բնության» գագաթնաժողովի արդյունքներով ընդունված «Գործողություններ հանուն բնության Երևանի հռչակագրին»՝ նախարարի տեղակալ Անի Ավետիսյանը նշել է, որ Հռչակագիրն ընդգծում է բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների լիարժեք ու արդյունավետ մասնակցության և ներդրման կարևորությունը Գլոբալ շրջանակի մինչև 2030 թվականի առաքելության ու թիրախների իրականացման գործում։ Միջոցառմանը միջազգային գործընկերներից մասնակցել և ելույթներով են հանդես եկել նաև Բնիկ ժողովուրդների հարցերով ՄԱԿ-ի մշտական ֆորումի անդամ Ալուկի Կոտիերկը և Կենսաբազմազանության հարցերով բնիկ ժողովուրդների միջազգային ֆորումի համանախագահ Ռամիրո Բատցինը»,- ասվում է հաղորդագրությունում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
COP17-ի շրջանակում քննարկվել է ավանդական գիտելիքի դերը կենսաբազմազանության պահպանության գործում

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
Factor.am / 4 hours ago

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
Factor.am / 4 hours ago

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
Factor.am / 4 hours ago

Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
Factor.am / 4 hours ago
Related coverage

ՔՊ-ական Միքայել Խաչատրյանի ճեպազրույցը #ուղիղ
Pastinfo / 50 minutes ago

ՔՊ-ական թեկնածուն կաշա՞ռք է խոստացել անչափահասին. Փաշինյանը կպատժի՞ Մասիսի թեկնածուին
Alpha News / 1 hour ago

ԱԺ պատգամավորների ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
Aravot / 1 hour ago

Թուրքիայի հետախուզության ղեկավարը Լիբիայի վարչապետի հետ քննարկել է երկրի արևելքի և արևմուտքի միավորումը
168 Jham / 2 hours ago