ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների և Իրանի միջև ամեն ինչ շատ լավ է ընթանում:«Իրանի հետ ամեն ինչ շատ լավ է ընթանում»,- ասել է նա լրագրողներինՆրա խոսքով՝ որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի։ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ Ամերիկան պետք է վերջնական որոշում կայացնի:«Մենք պարզապես պետք է վերջնական որոշում կայացնենք, թե ինչ ճանապարհով ենք ցանկանում հաղթել: Ցանկանում ենք հաղթել լա՞վ, թե՞ վատ ձևով»,– հայտարարել է նա:Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ իրենք չեն հարձակվելու Իրանի վրա մինչև ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները, որոնք կկայանան նոյեմբերին:Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։ Հակամարտությունը մինչ այս պահը չի կարգավորվել։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ԱՄՆ–ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի. Թրամփ
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ–ն պետք է վերջնական որոշում կայացնի:

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Это жесткий политический сигнал Армении: эксперт – о докладе ЕАЭС
Sputnik Armenia / 4 hours ago

Քաղաքական ուղերձը բավական կոշտ է. փորձագետը՝ ԵԱՏՄ 4 երկրների զեկույցի մասին
Sputnik Armenia / 4 hours ago

Трамп заявил, что у США с Ираном "все идет очень хорошо"
Sputnik Armenia / 4 hours ago

Թեղուտի հանքավայրի նոր սեփականատերը մտադիր է փոխել արտահանման ուղղությունը
Sputnik Armenia / 4 hours ago
Related coverage

Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցն #ուղիղ
Pastinfo / 1 hour ago

COP17-ի շրջանակում բնապահպանները քննարկում են առկա խնդիրներն ու լուծումներ փնտրում #ուղիղ
Pastinfo / 2 hours ago

Սյունիքի մարզում 10 ամսական երեխա է մահացել. #ՈւՂԻՂ
ABC Media / 2 hours ago

«Հորիզոն»-ի թողարկում | 12-00 | 20.10.2026
Shant News / 2 hours ago