ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ուկրաինայում կարգավորման հասնելու համար պարտադիր չէ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համատեղ ստորագրեն փաստաթղթերը։ «Նրանք պարտադիր չէ, որ նույն սենյակում լինեն։ Կարծում եմ՝ նրանք կարող են դա կազմակերպել այլ կերպ», — Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս ասել է Թրամփը։ «Ինձ համար միևնույն է, թե ինչպես դա կիրականացվի», — հավելել է ԱՄՆ նախագահը։ Նա նաև հայտարարել է, որ Եվրոպայի երկրների և Միացյալ Նահանգների բնակիչները հոգնել են Ուկրաինայում հակամարտությունից։ «Եվրամիությունը բավականին մեծ գումարներ ունի, թեև պետք է ասեմ, որ նրանք արդեն հոգնել են դրանք ծախսելուց», — Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս ասել է ԱՄՆ նախագահը։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ը 350 միլիարդ դոլար է տրամադրել Ուկրաինային։ «Մենք հսկայական գումարներ ենք հատկացրել Ուկրաինային։ Փոխարենը ոչինչ չենք ստացել, բացի թանկարժեք դիզելային վառելիքից։ Այս տարիների ընթացքում մենք, հավանաբար, Ուկրաինային ավելի շատ գումար ենք տրամադրել, քան որևէ այլ երկիր՝ հարյուրավոր միլիարդավոր դոլարներ։ Փոխարենը ոչինչ չենք ստացել, և ամերիկացի հարկատուները հոգնել են դրանից։ Մենք ցանկանում ենք, որ Զելենսկին համաձայնության գա։ Նա կարող է համաձայնության գալ», — հավելել է Թրամփը։