Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչները Եվրասիական միջկառավարական խորհրդում զեկույց են ներկայացրել Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին կասեցնելու հնարավոր հետևանքների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի կառավարությունը։ Զեկույցը ներառում է տեղեկություններ Եվրամիությանն անդամակցելուն ուղղված ՀՀ ձեռնարկած քայլերի, ինչպես նաև ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի իրավական կարգավորումների համատեղելիության վերլուծության վերաբերյալ։ Մասնավորապես, ուսումնասիրվել են ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շրջանակում ստանձնած պարտավորությունները և Եվրամիությանն անդամակցելու հետ կապված պարտավորությունները։ Փաստաթուղթը ներառում է նաև Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու որոշման հետևանքով առաջացող ռիսկերը կանխելուն ուղղված իրավական մեխանիզմների վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև Հայաստանի նկատմամբ 2014 թվականի մայիսի 29-ին ստորագրված՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողությունը կասեցնելու հնարավոր հետևանքների գնահատականը։ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարների ստորագրած՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդին ուղղված դիմումը՝ զեկույցի հավելվածով, 2026 թվականի հոկտեմբերի 20-ին ուղարկվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողով՝ Բարձրագույն տնտեսական խորհրդի անդամներին պաշտոնապես փոխանցելու համար։ Խորհրդի անդամներն են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Translate this article
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
World Affairs
ԵԱՏՄ-ում ներկայացվել է Հայաստանի անդամակցության կասեցման հետևանքների մասին զեկույց
ԵԱՏՄ-ում ներկայացվել է Հայաստանի անդամակցության կասեցման հետևանքների մասին զեկույց

Comments
Sign in to join the conversation.
No comments yet — be the first to comment.
More from A1plus
Մխիթարյանի փոխանցումից հետո Աուգուստոն հաղթանակ պարգևեց «Ինտերին»՝ Չեմպիոնների լիգայում
A1plus / 4 hours ago
Օրենքը քաղաքական իշխանության զենքը չէ․ Ամստերդամ
A1plus / 5 hours ago

Ալիևը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
A1plus / 5 hours ago

Երևանում լուսավորվել է Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված հուշարձանը (տեսանյութ)
A1plus / 6 hours ago



