Եվրոպական երկրները պետք է փոխվեն և, առաջին հերթին, խստացնեն ներգաղթի վերահսկողությունը, հակառակ դեպքում նրանցից «ոչինչ չի մնա»։ Այս կարծիքն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Եվրոպան պետք է փոխվի։ Հակառակ դեպքում Եվրոպայից ոչինչ չի մնա», — Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է նա։ «Նկատի ունեմ՝ սա առաջին հերթին ներգաղթի խնդիրն է», — պարզաբանել է ԱՄՆ նախագահը։