Իրանի ուժերի ճնշման ներքո ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը ստիպված են եղել հեռանալ Հորմուզի նեղուցի գոտուց առնվազն 700 կիլոմետրով։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումների՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Հոսեյն Մոհեբին։ «Իրանը ստիպել է ամերիկյան ռազմանավերին և ֆրեգատներին հեռանալ Հորմուզի նեղուցից», — Մոհեբիի խոսքերը մեջբերել է իրանական SNN հեռուստաալիքը։ Նրա պնդմամբ՝ պատերազմից առաջ Պարսից ծոցում տեղակայված էր ԱՄՆ ռազմածովային ուժերի 30-40 նավ, իսկ այժմ դրանք նահանջել են Հորմուզի նեղուցից 700 կիլոմետր հեռավորության վրա։ Իրանցի գեներալը նաև պնդել է, որ Հորմուզի նեղուցը «100 տոկոսով փակ է»։ Նրա խոսքով՝ եթե որոշ փոքր նավերի հաջողվում է անցնել նեղուցով՝ անջատելով նավիգացիոն համակարգերը, դա դեռ չի նշանակում, որ նավարկության համար այն բաց է։ Մոհեբին նման գործողություններն անվանել է «գողություն և մաքսանենգություն»։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցչի պնդմամբ՝ ԱՄՆ-ն Հորմուզի նեղուցով «մաքսանենգ ճանապարհով տեղափոխում է» առավելագույնը 1-2 միլիոն բարել նավթ։ «Եվ դա հսկայական ծախսերի գնով է հաջողվում», — նշել է բրիգադի գեներալը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ ռազմանավերը Հորմուզի նեղուցից հեռացել են 700 կմ-ով

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Կորսիկա կղզում այսօր գերազանցվել է տեղումների քանակի Ֆրանսիայի ռեկորդը․ Լևոն Ազիզյան
Shant News / 1 hour ago

Թրամփ․ Ուկրաինայում խաղաղության համար պարտադիր չէ, որ Պուտինն ու Զելենսկին համատեղ ստորագրեն փաստաթղթերը
Shant News / 1 hour ago

Հոկտեմբերի 21-ին ներկայացված հաշվարկ-հաշվետվությունների համար տույժեր չեն հաշվարկվելու․ ՊԵԿ
Shant News / 1 hour ago

Թրամփ․ Եվրոպան պետք է փոխվի, հակառակ դեպքում նրանից ոչինչ չի մնա
Shant News / 1 hour ago
Related coverage

Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ կկատարվեն
1in.am / 22 minutes ago

Պայմանագրային զինծառայողն ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան»-ին միանալու պատճառով
News.am / 25 minutes ago

Վիրավորանքներ՝ ավտոբուսում․ տղամարդը ձերբակալվել է #abcmedia #երկու_բառով
ABC Media / 32 minutes ago

Թրամփը՝ Ուկրաինային․ «Ռուսաստանը մեծ տերություն է, Ուկրաինան՝ ոչ»
168 Jham / 33 minutes ago