Հոկտեմբերի 20-ին Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Անի Ավետիսյանը մասնակցել և բացման խոսքով է հանդես եկել COP17-ի ՀՀ նախագահության հովանու ներքո անցկացվող Ավանդական գիտելիքը հանուն գործողության. բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների ներդրումը Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման գործում խորագրով միջոցառմանը: Կենսաբազմազանության հարցերով բնիկ ժողովուրդների միջազգային ֆորումի (IIFB), ՅՈՒՆԵՍԿՕ-ի (UNESCO) և Բնության պատմության ազգային թանգարանի (MNHN) հետ համագործակցությամբ կազմակերպված միջոցառումը համախմբել էր Կոնվենցիայի Կողմերի ներկայացուցիչներին և շահառուների լայն շրջանակի՝ քննարկելու բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների ավանդական գիտելիքների, նորարարությունների և փորձի կարևոր ներդրումը կենսաբազմազանության պահպանման և կայուն օգտագործման գործում։ Իր խոսքում նախարարի տեղակալն ընդգծել է բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների ավանդական գիտելիքների, նորարարությունների և գործելակերպերի կարևոր ներդրումը կենսաբազմազանության պահպանության և կայուն օգտագործման գործում, ինչն ամրագրված է Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակում։ Անդրադառնալով Առաջնորդները հանուն բնության գագաթնաժողովի արդյունքներով ընդունված Գործողություններ հանուն բնության Երևանի հռչակագրին՝ նախարարի տեղակալ Անի Ավետիսյանը նշել է, որ Հռչակագիրն ընդգծում է բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների լիարժեք ու արդյունավետ մասնակցության և ներդրման կարևորությունը Գլոբալ շրջանակի մինչև 2030 թվականի առաքելության ու թիրախների իրականացման գործում։ Միջոցառմանը միջազգային գործընկերներից մասնակցել և ելույթներով են հանդես եկել նաև Բնիկ ժողովուրդների հարցերով ՄԱԿ-ի մշտական ֆորումի անդամ Ալուկի Կոտիերկը և Կենսաբազմազանության հարցերով բնիկ ժողովուրդների միջազգային ֆորումի համանախագահ Ռամիրո Բատցինը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
COP17-ի շրջանակում քննարկվել է բնիկ ժողովուրդների ներդրումը կենսաբազմազանության պահպանության գործում
COP17-ի շրջանակում քննարկվել է բնիկ ժողովուրդների ներդրումը կենսաբազմազանության պահպանության գործում

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus
Մխիթարյանի փոխանցումից հետո Աուգուստոն հաղթանակ պարգևեց «Ինտերին»՝ Չեմպիոնների լիգայում
A1plus / 2 hours ago
Օրենքը քաղաքական իշխանության զենքը չէ․ Ամստերդամ
A1plus / 3 hours ago

Ալիևը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
A1plus / 3 hours ago

Երևանում լուսավորվել է Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված հուշարձանը (տեսանյութ)
A1plus / 4 hours ago
Related coverage

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան
1in.am / 3 hours ago

Ռուս-ուկրաինական հակամարտությունը, հնարավոր է, մոտենում է ավարտին. Ուշակով
Public Television of Armenia — 1Lurer / 4 hours ago

Արտահանումը ԵՄ՝ աճել է 51%-ով՝ անցած տարվա 475 մլն դոլարի փոխարեն դառնալով 717 մլն դոլար. Գևորգ Պապոյան
Aravot / 4 hours ago

5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքները
168 Jham / 4 hours ago