«Alpha News»-ի տաղավարում հյուրընկալվել է հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի, գեղանկարչուհի Գայանե Ասլամազյանը։ Առիթը Միացյալ Նահանգներում վերջերս կայացած նրա անհատական ցուցահանդեսն էր, ինչպես նաև Գլենդելում հայկական արվեստի խոշոր կենտրոնի առաջիկա բացման մասին հայտարարությունը։ «Երբեք չի նշվում, որ ես մասնագիտությամբ արվեստաբան եմ։ Այստեղ՝ Միացյալ Նահանգներում, ունեմ արվեստագիտության դոկտորի (PhD) աստիճան, իսկ Հայաստանում ավարտել եմ ասպիրանտուրան։ Տարիներ շարունակ եղել եմ այդ բնագավառում, ունեցել եմ իմ պատկերասրահը։ Ծնվել ու մեծացել եմ արվեստագետի ընտանիքում, ուստի գեղանկարչության աշխարհ մուտքն ինձ համար շատ բնական էր»,- նշել է Գայանե Ասլամազյանը։ Խոսելով ցուցահանդեսում ներկայացված հրեշտակների պատկերներով և վառ, դրական հույզեր արտահայտող կտավների մասին՝ արվեստագետը բացահայտել է, որ դրանք ընդամենը վերջին չորս ամիսների աշխատանքի արդյունք են։ «Սա այն ամենի արտացոլումն էր, ինչ կուտակվել էր այս ինը տարիների ընթացքում։ Այն պատասխանն էր այն անհանգստություններին, որոնք առաջանում են՝ ի պատասխան այն չարության, որին կամա թե ակամա ականատես ենք լինում։ Դա իմ պատասխանն էր, իմ պաշտպանությունը։ Ես պաշտպանությունս գտա այս բարի գույների և մանկական երազանքների մեջ»,-հավելել է նա։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Գայանե Ասլամազյանի անհատական ցուցահանդեսն ու նոր նախագիծը՝ Գլենդելում
Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Էրիկ Հարությունյանը հաղթանակով է մեկնարկել Ֆորտ Ուորթի մրցաշարում
Alpha News / 2 hours ago

Գենտի համալսարանում հայագիտական դասընթացներ կանցկացվեն
Alpha News / 2 hours ago

Կոմպրոմատնե՞ր Ալիևի դեմ, թե՞ Էրդողանի ուժը կորցնելն են Բաքվում նկատում. «Իրական Թուրքիա»
Alpha News / 3 hours ago

Համաշխարհային օպերայի նոր անուն․ Արփի Սինանյանը հաղթել է NEUE STIMMEN մրցույթում
Alpha News / 3 hours ago
Related coverage

Surik Papikyan has toured the booths of the Future Forces Exhibition & Forum international exhibition.
Noyan Tapan TV / 6 hours ago

Նոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ | azatutyun.am
Infocom / 8 hours ago

«Երվանդ Քոչար․ բազմաչափ հանճարը». Թբիլիսում ցուցահանդես է բացվել
Sputnik Armenia / 9 hours ago

Ամենափոքրերը՝ թանգարանում
Public Television of Armenia — 1Lurer / 9 hours ago